Փոփոխություններ լինելու են.Կրթության նախարար
«Կրթության ոլորտում մի շարք խնդիրներ եմ տեսնում և հիմա գերատեսչությունը շատ արագ պետք է վերականգնի իր աշխատանքը: Փոփոխություններ լինելու են, բայց դրանք շատ կտրուկ չեն լինելու, որովհետև մենք հայտարարել ենք, որ կադրային ջարդ չի լինելու։ Կարծում եմ, որ ցանկացած ոլորտում նախորդ իներտ, լճացած իշխանությունների օրոք մարդիկ հնարավորություն չեն ունեցել ինքնադրսևորվելու, և մենք այդ հնարավորույթունը ստեղծելու ենք։ Այսինքն՝ յուրաքանչյուր պաշտոնյա ստանալու է հնարավորություն՝ իհարկե, որոշ բացառություններով», - Շիրակի պետական համալսարանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց կրության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը։
