Այսօրվա իշխանությունը պետք է ականջին օղ անի, որ ինքը կդառնա կալանավոր, եթե ունենա քաղբանտարկյալ.Ազատ Արշակյան(video)
«Նոր իշխանության համար առաջին քայլը այն է, որ բանտերի դռները բաց են անում և կալանավորները ազատվում են: Մեր իշխանության կողմից ճանաչվում են քաղաքական բանտարկյալներ և ազատ են արձակվում: Բանտային խցիկներ պետք է տեղափոխվեն նրանք, ովքեր ազատազրկել են քաղբանտարկյալներին»,- Հայլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց քաղաքական, պետական գործիչ Ազատ Արշակյանը: Ազատ Արշակայանն ասաց, որ նոր իշխանությունը պետք է ականջին օղ անի, եթե ունենա քաղաքական բանտարկյալ, ապա ինքը կհայտնվի անազատության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում:
