Թուրքիայի գործողությունները «սողոսկող բռնակցում» են
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ապացույցներ ունի այն մասին, որ Սիրիայի տարածքում գտնվում են թուրքական զինված ուժեր։ Լավրովը թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի գործողությունները որակել է որպես «սողոսկող բռնակցում» և հայտարարել է, որ Ռուսաստանը պնդելու է, որ ՄԱԿ-ը քրդերին կանչի սիրիական հակամարտության կարգավորման վերաբերյալ տարվող խաղաղության բանակցություններին՝ չնայած Թուրքիայի հակառակ դիրքորոշմանը։ Լավրովը հավելել է, որ Ռուսաստանը Սիրիայում իր գործողություններն ԱՄՆ-ի հետ համակարգելու է այնպես, որ վերադարձվի Ռաքքա քաղաքը։
