Կառավարությունը պատրա՞ստ է սպասվող ռիսկերի դիմագրավմանը
Հրապարակ օրաթերթը գրում է.Արցախ այցի ընթացքում եղա՞ք շփման գծում՝ հարցրինք «Ելքի» պատգամավոր, այժմ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին։ «Ոչ»։ Իսկ կուտակումներ կայի՞ն սահմանում։ «Անզեն աչքով տեսնել դա հնարավոր չէ, կուտակումներ լինում են անընդհատ, դա 25-30 տարի ա մեր կյանքում»։ Ճի՞շտ է, որ Բակո Սահակյանն ասել է, թե ինտենսիվ կուտակում կա շփման գծում, Դուք առարկել եք, որ նկարահանված-մոնտաժված հին կադրեր են օգտագործվում։ «Բակո Սահակյանը խիստ հանգամանալից ներկայացրեց իրավիճակը սահմանին, եւ մենք բոլորս ստացանք հավաստիացումներ այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի բանակն ու Հայաստանի զինված ուժերը լիովին տիրապետում են իրավիճակին»։
