Պուտինը հայտնել է ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովի անցկացման վայրն ու ժամկետները
Եվրասիական տնտեսական միության հաջորդ գագաթնաժողովը կկայանա 2018թ. նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին Սանկտ-Պետերբուրգում: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ինչպես հաղորդում է ՏԱՍ գործակալությունը, այս մասին հայտնել է պատասխանելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի խնդրանքին՝ ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստի ժամկետների և վայրի մասին:
