«Կեցցե՛ք, Դուք պատվով դուրս եկաք այդ իրավիճակից». Լուկաշենկոն՝ Փաշինյանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից պատվով դուրս գալու համար։ «Շատ պատասխանատու պաշտոն եք ստանձնել և մաղթում եմ հաջողություններ: Ես սպասում էի այս հանդիպմանը: Մենք իսկապես պետք է խոսենք: Կարճ ժամանակահատվածում չենք հասցնի բոլոր խնդիրները քննարկել, սակայն կարծում եմ, որ մեր հարաբերություններում չկան և չեն լինի որևէ խնդիրներ»,- ասել է Լուկաշենկոն, փոխանցում է belta.by-ը: «Կեցցե՛ք, Դուք պատվով դուրս եկաք այդ իրավիճակից, մենք ուրախ ենք Ձեզ համար»,- հավելել է Լուկաշենկոն՝ նշելով, որ վերջերս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ քննարկել է Երևանում իրավիճակի զարգացումը:
