Դրված բոլոր թիրախները գերակատարվել են. Սուրեն Կարայան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում Սուրեն Կարայանն այսօր՝ մայիսի 14-ին, հրաժեշտ է տվել նախարարության ողջ անձնակազմին: Իր խոսքում Սուրեն Կարայանը շնորհակալություն է հայտնել գերատեսչության աշխատակիցներին` նշելով, որ նախարարության առջև դրված բոլոր թիրախները գերակատարվել են եւ գրանցվել են գոհացուցիչ արդյունքներ: «Շնորհակալություն եմ ուզում հայտնել վերջին 18 ամիսների ծավալուն և արդյունավետ աշխատանքի համար: Այստեղ աշխատում են բարձր պրոֆեսիոնալ ունակություններով մասնագետներ: Ցանկանում եմ, որ առաջիկայում ևս շարունակեք նույն եռանդով աշխատել մեր երկրի տնտեսության զարգացման համար»,- նշել է Սուրեն Կարայանը: Նշենք, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար է նշանակվել ՀՅԴ-ն ներկայացնող Արծվիկ Մինասյանը:
