«Սպասում ենք այն օրվան, երբ Հայաստանի ղեկավարությունից ողջամտություն կտեսնենք». Էրդողան
Պաշտոնական այցով Մեծ Բրիտանիայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ելույթ ունենալով Լոնդոնի Chatham House հեղինակավոր վերլուծական կենտրոնում՝ անդրադարձել է Թուրքիայի` միջազգային և տարաշրջանային քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի: Թուրքիայի նախագահը խոսելով Կովկասում և Միջին Ասիայում տիրող իրավիճակի մասին՝ նշել է որ «Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանի դրական պատկերից»: «Մենք աջակցում ենք Կովկասում և Միջին Ասիայում մնայուն խաղաղությանը, բարօրությանը և զարգացմանն ուղղված նախաձեռնությունները: Այս դրական պատկերից բացակայող միակ երկիրը Հայաստանն է: Սպասում ենք այն օրվան, երբ այս երկրի ղեկավարությունից ողջամիտ մոտեցում և սթափ դատողություն կտեսնենք»,- ասել է Էրդողանը: Ermenihaber.am
