Ովքեր և որտեղից են շնորհավորել Սերժ Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին

Վերջին ամսվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին հետևում և արձագանքում է միջազգային հանրությունը: Ընդ որում, ստեղծվել է մի իրավիճակ, երբ շաբաթներ առաջ Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորած երկրների ղեկավարները նորից շնորհավորել են արդեն Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:Նկատենք, սակայն, որ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի ստացած շնորհավորական ուղերձների աշխարհագրությունը, ինչպես նաև բովանդակությունը բավական տարբեր են:Սերժ Սարգսյանը որպես ՀՀ վարչապետ պաշտոնավարեց փաստացի վեց օր` ապրիլի 17-ից մինչև 23-ը: Այս ընթացքում արտասահմանից Սերժ Սարգսյանին շնորհավորեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Արևմուտքից Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ էր ստացել Եվրոպական Միության Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկից և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերից: Այսօր` մայիսի 14-ին, լրանում է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման վեցերորդ օրը, և այս ընթացքում նրան ուղղված շնորհավորանքների աշխարհագրությունը բավական այլ է: Փաշինյանին, մասնավորապես, հենց ԱԺ կողմից վարչապետ ընտրվելու օրը` մայիսի 8-ին, շնորհավորել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Այնուհետ Փաշինյանին շնորհավորել են Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Կանադայի արտգործնախարար Քրիստինա Ֆրիլանդը, Լիտվայի վարչապետ Սաուլիսուս Սկվերնելիսը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը, Սլովակիայի վարչապետ Պետեր Պալլեգրինին, Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին:Շնորհավորական ուղերձով է հանդես եկել նաև ԱՄՆ պետքարտուղարությունը, ԵՄ-ի անունից Փաշինյանին շնորհավորել են Եվրամիության արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և Եվրամիության հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:Փաստացի, եթե վերլուծենք ստացված պատկերները, ապա Սերժ Սարգսյանին առաջին հերթին շնորհավորել են եվրասիական տարածաշրջանի նրա գործընկերները, որոնց հետ Սարգսյանը բազմաթիվ տարիների աշխատանքային հարաբերություններ ուներ: Հատկանշական է, որ Սարգսյանի եվրասիական գործընկերները մայիսի 8-ից հետո, բացառությամբ ՌԴ առաջին դեմքերի, չեն շնորհավորել Փաշինյանին: Հավանաբար, դա նրանք արել են բանավոր այսօր Սոչիում տեղի ունեցած ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ: Վահե Ղուկասյան «Իրազեկ քաղաքացիների միավորում»

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Կապույտ ծուխ ու ձայնային ազդանշաններ․ գագաթաժողովի մասնակիցները պիտի տեսնե՛ն ու լսեն (video) Նիկոլը դավաճան է, ու՞մ եք աջակցում․ Անաստաս Իսրայելյանի կոշտ խոսքը՝ Համալիրի տարածքում (video) ԱԹՍ-ն հարվածել է Մոսկվայի արևմտյան հատվածում գտնվող շենքին Թրամփը ստիպված կլինի ՆԱՏՕ-ի նկատմամբ դիրքորոշումը խստացնել. Politico Արցախցիները եվրոպացիների ուշադրությունն են հրավիրում Բաքվում հայ գերիների առկայության վրա Ինքը՝ Նիկոլը, թող հիշի իր աղքատությունը, նոր խոսի․ քաղաքացիներ (video) #ՈՒՂԻՂ․ Մինչև արմունկները թաղված են արյան մեջ․թողե՛ք մեր զինվորներին վերահուղարկավորենք․բողոքի ակցիա (video) Դուք այստեղ եք, բայց Բաքվի բանտերում մեր գերիներն են շարունակում մնալ․ բողոքի ակցիա (video) Երևանյան գագաթնաժողով. Թուրքիայի փոխնախագահի հանդիպումների և հռետորաբանության հետագիծը․ Գեղամյան #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ ՆԱՏՕ-ն Թուրքիային ու Ադրբեջանին մտցրեց Երևան․ Հայկ Նահապետյան (video) Բաքուն հարձակվեց ԼՂ-ի և ՀՀ-ի վրա, ՌԴ-ն չխառնվեց խնդրին. BBC-ն` ՀՀ-ԵՄ մերձեցման, Երևանյան ԵՔՄ-ի մասին Մայր Աթոռում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ի՞նչ զգացմունքներ պետք է ունենաս, եթե կորցնում ես քո ծնողների գերեզմանը, հանձնողները պետք է պատասխան տան. Քոչարյան Սամվել Կարապետյան․ Պետք է Հայաստանը դարձնենք բոլոր տասը միլիոն հայերի տունը Ես քահանայի թոռ եմ, «Հայր Մերը» 3 լեզվով գիտեմ. Ռոբերտ Քոչարյան Pars Today․ Իրանը դիտարկում է ԱՄՆ-ի պատասխանը իր գրավոր առաջարկին Ի՞նչ եք խոսում՝ ես քահանայի թոռ եմ, Հայր Մերը 3 լեզվով գիտեմ․ Ռոբերտ Քոչարյան (video) France 24․ «Նրանք փորձում են գողանալ ընտրությունները». Հայաստանում սկսվում է Ռուսաստան-ԵՄ նոր դիմակայությունը #ՀԻՄԱ․«Ուզում եք՝ ձևավորված իմիջս քանդել, գետնով տալ»․Ռոբերտ Քոչարյանի բաց զրույցը երիտասարդների հետ (video) Սամվել Կարապետյանը՝ ընդդիմադիր մյուս ուժերի հետ հնարավոր կոալիցիայի մասին (video) Ո՞ւր են «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի համար հատկացված 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան Խցանումների հարցը առաջնային եմ համարում Երեւանի համար. Ռոբերտ Քոչարյան Ողբերգական դեպք` Սիսիանում #ՀԻՄԱ․ Հերի՛ք է լռեք․․․ Բաքվում խոշտանգվում են մեր հայրենակիցները․․․ Բողոքի ակցիա՝ Համալիրի մոտ (video) Մարիամ Փաշինյանը ևս հեռացել է տանից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am