Նալբանդյանի հրաժեշտը. տեսանյութ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնավարման ավարտի կապակցությամբ հանդիպել է Հայաստանի դիվանագետների հետ և հանդես եկել ելույթով:Նա ասել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ամենակարևոր արաջնահերթություններից մեկի` Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում վերջին տասը տարիներին տեղի են ունեցել կոնցեպտուալ փոփոխություններ, մեր դիրքերը շեշտակիորեն ամրապնդվել են: «Տարիներ շարունակ մեր դիրքորոշման անկյունաքար հանդիսացող ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը՝ որպես հիմնահարցի կարգավորման հիմնական բաղադրատոմս, հստակ կերպով ամրագրվեց համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով լ՛Աքվիլլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս Կաբոսում, Էնիսկիլենում ընդունված հայտարարություններում, որտեղ ընդգծվում է, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ իր իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով: Սա այն դիրքորոշումն է, որին այսօր աջակցություն է հայտնում միջազգային հանրությունը», - ասել է Է.Նալբանդյանը: Նրա խոսքով, եթե տարիներ շարունակ Ադրբեջանը պնդում էր, թե ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի միայն տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, ապա այսօր հասել ենք մի հանգրվանի, երբ միջազգային հանրությունն է ասում, որ Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև հակամարտության հանգուցալուծման հիմքում ընկած են երեք սկզբունքներ` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունն ու ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման սկզբունքները, որոնք դիտարկվում են որպես մեկ ամբողջություն և նրանցից մեկին առավելություն տալու փորձերը կձախողեն խաղաղ կարգավորումը: «Հայաստանը բազմիցս ընդգծել է, որ առանց Արցախի մասնակցության անհնար կլինի հիմնահարցի համապարփակ ու տևական հանգուցալուծումը: Այսօր համանախագահները կիսում են այս տեսակետը և դա ամրագրված է բանակցային գործընթացի աշխատանքային փաստաթղթերում: Ի տարբերություն նախորդ ժամանակաշրջանի, հենց վերջին տարիներին է նաև, որ եռանախագահները սկսեցին հանդես գալ Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարություններով», - ասել է Է.Նալբանդյանը: Նա ընդգծել է, որ այսօր անվարան կարելի է արձանագրել, որ միջազգային հանրությունն ու Հայաստանը խոսում են գրեթե նույն լեզվով. Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, միջազգային ճանաչման և անվտանգության երաշխավորման հիման վրա հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Հայաստանը, որպես բանակցային կողմ, բազմիցս շեշտել է, որ համանախագահ երկրների հետ միասին շարունակելու է ջանքեր գործադրել այս ուղղությամբ։ «Տեղի ունեցած զարգացումները հիմնավորում են մեր կողմից ընտրված մարտավարության և քայլերի ճշմարտացիությունն ու արդյունավետությունը։ Մեր արձանագրած ձեռքբերումները տարիների հետևողական ու նախանձախնդիր աշխատանքի արդյունք են։ Դրանց պահպանումն ու ամրապնդումը ևս մեծ ջանքեր են պահանջում, որպեսզի հնարավոր լինի այդ հիմքի վրա գնալ կարգավորման», - ասել է Է.Նալբանդյանը:  

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Նիկոլը դավաճան է, ու՞մ եք աջակցում․ Անաստաս Իսրայելյանի կոշտ խոսքը՝ Համալիրի տարածքում (video) ԱԹՍ-ն հարվածել է Մոսկվայի արևմտյան հատվածում գտնվող շենքին Թրամփը ստիպված կլինի ՆԱՏՕ-ի նկատմամբ դիրքորոշումը խստացնել. Politico Արցախցիները եվրոպացիների ուշադրությունն են հրավիրում Բաքվում հայ գերիների առկայության վրա Ինքը՝ Նիկոլը, թող հիշի իր աղքատությունը, նոր խոսի․ քաղաքացիներ (video) #ՈՒՂԻՂ․ Մինչև արմունկները թաղված են արյան մեջ․թողե՛ք մեր զինվորներին վերահուղարկավորենք․բողոքի ակցիա (video) Դուք այստեղ եք, բայց Բաքվի բանտերում մեր գերիներն են շարունակում մնալ․ բողոքի ակցիա (video) Երևանյան գագաթնաժողով. Թուրքիայի փոխնախագահի հանդիպումների և հռետորաբանության հետագիծը․ Գեղամյան #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ ՆԱՏՕ-ն Թուրքիային ու Ադրբեջանին մտցրեց Երևան․ Հայկ Նահապետյան (video) Բաքուն հարձակվեց ԼՂ-ի և ՀՀ-ի վրա, ՌԴ-ն չխառնվեց խնդրին. BBC-ն` ՀՀ-ԵՄ մերձեցման, Երևանյան ԵՔՄ-ի մասին Մայր Աթոռում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ի՞նչ զգացմունքներ պետք է ունենաս, եթե կորցնում ես քո ծնողների գերեզմանը, հանձնողները պետք է պատասխան տան. Քոչարյան Սամվել Կարապետյան․ Պետք է Հայաստանը դարձնենք բոլոր տասը միլիոն հայերի տունը Ես քահանայի թոռ եմ, «Հայր Մերը» 3 լեզվով գիտեմ. Ռոբերտ Քոչարյան Pars Today․ Իրանը դիտարկում է ԱՄՆ-ի պատասխանը իր գրավոր առաջարկին Ի՞նչ եք խոսում՝ ես քահանայի թոռ եմ, Հայր Մերը 3 լեզվով գիտեմ․ Ռոբերտ Քոչարյան (video) France 24․ «Նրանք փորձում են գողանալ ընտրությունները». Հայաստանում սկսվում է Ռուսաստան-ԵՄ նոր դիմակայությունը #ՀԻՄԱ․«Ուզում եք՝ ձևավորված իմիջս քանդել, գետնով տալ»․Ռոբերտ Քոչարյանի բաց զրույցը երիտասարդների հետ (video) Սամվել Կարապետյանը՝ ընդդիմադիր մյուս ուժերի հետ հնարավոր կոալիցիայի մասին (video) Ո՞ւր են «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի համար հատկացված 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան Խցանումների հարցը առաջնային եմ համարում Երեւանի համար. Ռոբերտ Քոչարյան Ողբերգական դեպք` Սիսիանում #ՀԻՄԱ․ Հերի՛ք է լռեք․․․ Բաքվում խոշտանգվում են մեր հայրենակիցները․․․ Բողոքի ակցիա՝ Համալիրի մոտ (video) Մարիամ Փաշինյանը ևս հեռացել է տանից Մակրոնը խուսափել է պատասխանել, թե ինչու է առանց կնոջ եկել Եվրոպական քաղաքական համաժողովին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am