Վալերիյ Օսիպյանն անմիջապես կզբաղվի քաղաքացիներին ծեծի ենթարկած վարորդի հարցով
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության անդամ Լենա նազարյանը դիմել է նորանշանակ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին` հետաքրքվելով, թե ինչ գործողություններ են իրականացվել մայիսի 10-ին Բաղրամյան պողոտայում երկու քաղաքացու ծեծի ենթարկած վարորդի նկատմամբ։
«Նշված դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ցուցարարները Երևանի քաղաքապետարանի մոտից երթ են իրականացրել դեպի Բաղրամյան պողոտա։ Երթի մասնակիցները հայտնել են, որ քաղաքացիներին ծեծի է ենթարկել 17JO707 պետհամարանիշներով ավտոմեքենայի վարորդը», - գրել է Լենա Նազարյանը։
«Ազատություն» ռադիոկայանի եթերում ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ասաց, որ անմիջապես կզբաղվի այդ հարցով։
