Սերժ Սարգսյանը քննարկե՞լ է արտակարգ դրություն սահմանելու հարցը .պարզաբանում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանն արձագանքել է Reuters-ում հրապարակված հոդվածին։ «Որպես Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար` կցանկանայի տեղեկացնել Մարգարիտա Անթիձեին (հոդվածի հեղինակը), որ 2018 թվականի ապրիլին Հայաստանում ծավալված իրադարձությունների ժամանակ Սերժ Սարգսյանը որևէ արտասահմանցի առաջնորդի հետ չի քննարկել արտակարգ դրություն սահմանելու հարցը», - Facebook-յան իր էջում գրել է Նաիրի Պետրոսյանը։
