Վաղը կունենանք հանգուցալուծում. Կրթության նախարարը՝ Շիրակի պետական համալսարանի մասին
«Վաղն առավոտյան կայցելեմ Գյումրի՝ Շիրակի պետական համալսարանում առաջացած խնդիրներին լուծում տալու համար», -ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ կրության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ «Կողմերին կոչ եմ անում ցուցաբերել հանդարտություն, վստահ եմ՝ վաղը կունենանք հանգուցալուծում: Գյումրիի պետական համալսարանը չի կարող մնալ նման անորոշ վիճակում: Պետությունը դա չի կարող թույլ տալ», - նշել է նախարարը։
