Միլիոնից զրկվեց, ֆիլմն էլ փոխեց

Հայտնի է դարձել, որ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Խաչիկ Մանուկյանի «Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկան» հայտվել է դատական քաշքշուկի կիզակետում: «Լուսակերտի թռչնաֆաբրիկան» պատկանում է «Մաքս» կոնցեռնի հիմնադիրներ Խաչիկ Մանուկյանին ու ԱԺ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի եղբայր Մհեր Բագրատյանին: Ժամանակին «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ»-ը վարկային պայմանագիր է կնքել «Լուսակերտ»-ի հետ՝ ընկերությանը տրամադրելով 4.5 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ՝ մինչև 2015թ. սեպտեմբեր մարման վերջնաժամկետով: Սակայն «Լուսակերտ»-ը չի կարողացել պարտավորությունները կատարել և բանկին մինչ այժմ պարտք է 2.7 միլիոն ԱՄՆ դոլար:Անցյալ տարի բանկը դիմել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան» սնանկ ճանաչվի: Սակայն, «Լուսակերտ»-ի տերերը հասցրել են հակընդդեմ հայցերով հանդես գալ դատարանում: Ընկերությունը սնանկ չի ճանաչվում այնքան ժամանակ, քանի դեռ դատական գործընթացները չեն ավարտվել: Պարզվում է ՀՀԿ-ականի մեկ այլ ընկերությունն էլ դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերին է սնանկ ճանաչվել: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ»-ի պահանջը բավարարվել է ու սնանկ է ճանաչվել «Մաքս Նիկել դիվելըփմենթ» ընկերությունը: Ընկերության համասեփականատերերից է Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, ով սակայն, մեզ հետ զրույցում հերքեց՝ իր համասեփականատեր լինելու փաստը: «Գործարք արել ենք, աշխատել ենք «Մաքս Նիկել»-ի հետ, բայց ես դրա հետ կապ չունեմ, ես ընդամենը շինանյութ եմ մատակարել ու վերջ, ես սեփականատեր չեմ»,- հայտարարեց Հակոբյանը, ով քաջածանոթ էր Խաչիկ Մանուկյանի գործերին: Նա տեղեկացրեց, որ «Մաքս Նիկել դիվելըփմենթ» ընկերությունը ռուսական բանկերից մեկից է որոշակի գումար ստացել Մամիկոնյանց 42ա հասցեում բնակելի շենք կառուցելու համար, սակայն,հիմա ռուսական բանկը հրաժարվում է ֆինանսավորել՝ Հակոբյանի խոսքով՝ պատճառաբանում են, որ Հայաստանում շինարարության բիզնեսը եկամտաբեր չէ.<<Բայց որ ասում են Խաչիկ Մանուկյանի գործերը վատ են, այդպես չէ, հեչ էլ վատ չեն, ես էլ եմ հիմա դատարանում հայտնվել, եղբորս գարանտ էի կանգնել վարկ վեցնելու համար, եղբայրս մահացավ եւ բնական է, որ ես պետք է այդ բոլոր պարտավորությունները կատարեմ ու իմ ընկերությունը դատարանում է: Դա չի նշանակում, որ ես պետք է սնանկ ճանաչվեմ, ես կարող եմ ինչ-որ պահի փոխհատուցել, առողջացման ծրագիր ներկայացնել, նույնկերպ էլ Մանուկյանը>>, -ասաց Հակոբյանը: Հիշեցնենք, որ տարիներ առաջ Հակոբյանն անձամբ պարծենում էր իր եւ Խաչիկ Մանուկյանի բիզնես պրոյեկտով: Նախատեսվում էր, որ վերոնյալ հասցեում 15 հարկանի էլիտար շենք է կառուցվելու, տանիքում լինելու է ժամանցի կենտրոն եւ աստղադիտարան: Հակոբյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ աստղադիտարանի համար բերվելու է 8 հեռադիտակ, նախատեսված է, որ տվյալ շենքը իր բոլոր մատուցվելիք ծառայություններով 2013թ-ի վերջին շահագործման կհանձնվի, սակայն այժմ Հակոբյանի խոսքով ընդամենը 10 հարկն է կառուցվել: Ի դեպ, ոչ վաղ անցյալում, անցյալ տարի հարկային մարմինները հիշել էին նաեւ Հակոբ Հակոբյանին եւ հարկային պարտավորությունները չկատարելու մեղադրանքով էր, որ Հակոբյանը ազատազրկվեց: Իրականում խնդիրը նրան՝ Ցեղասպանության վերաբերյալ հեղինակած ֆիլմն էր, որը իշխանության մասնագետները խայտառակություն էին որակել ու Հակոբյանին փակելով, նպատակ ունեին աղմուկ չբարձրացնել ու ֆիլմն էլ հեռու պահել մեծ էկրաններից:Մինչ օրս նրա ֆիլմը մնաց չցուցադրված, Հհակոբյանից հետաքրքրվեցինք ե ֆիլմից, եւ իր բիզնես գործերից.<<Դե գործերս երկրի պես են, եթե երկիրը լավ է, ուրեմն իմ գործերն էլ են լավ, վատ է, վատ են>> խորամանկ պատասխան տվեց Հակոբյանը: Իսկ ֆիլմը պարզվեց 50 տոկոսով վերափոխվել է եւ ապրիլին ընդառաջ Հակոբյանը պատրաստվում է փոքր դիտումներ կազմել ու կրկին լսել մասնագետների խորհուրդները, դիտողությունները: Մեր դիտարկմանը, որ անցած տարի, ըստ որոշ լուրերի՝ նախագահականից 1 մլն էին առաջարկում ֆիլմում իրենց սրտով փոփոխություններ կատարելու համար, մինչդեռ Հակոբյանը չհամաձայնեց, հիմա չի՞ փոշմանել.<<Նման բան չկա, ինձ նման առաջարկ չի եղել>> , հերքեց նախկին պատգամավորը:   Անի Սահակյան

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am