Թուրքիայում հանգստանալիս ռուս զբոսաշրջիկ է մահացել
РИА Новости-ն՝ հղում անելով նրա հարազատներին հայտնում է,որ ռուսաստանցի զբոսաշրջիկը, որը կոմայի մեջ էր ընկել Թուրքիայի Ալանիա քաղաքում հանգստանալիս, մահացել է հիվանդանոցում: «Մայիսի 13-ին դուրս չգալով կոմայից՝ Սերգեյ Ցուկրուկը մահացել է», - ВКонтакте սոցցանցի աջակցության խմբում գրել է զբոսաշրջիկի մայրը: Եկատերինբուրգում բնակվող տղամարդը կնոջ և երեխայի հետ մեկնել էր հանգստանալու: Մայիսի 3-ին զբոսանքից վերադառնալուն պես կինը նրան հայտնաբերել է հյուրանոցի համարում: Հիվանդանոցում սրտի կաթված են ախտորոշել:
