33-ամյա վարորդը խմած վիճակում Opel-ով վրաերթի է ենթարկել 66-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Երևան քաղաքի Խաղաղ Դոնի բնակիչ՝ 33-ամյա Մեսրոպ Գևորգյանը Ավան վարչական շրջանի Վախթանգովի և Սաֆարյան փողոցների խաչմերուկում իր վարած Opel մակնիշի 35 QV 081 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 66-ամյա Խաչալ Շավեշյանին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, դեպքի վայրում վարորդը չէր ենթարկվում ոստիկանների օրինական պահանջին և հրաժարվում էր սթափության փորձաքննության ենթարկվել։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նրան մեծ դժվարությամբ Ավանի ոստիկանները Ա. Վանյանի գլխավորությամբ տեղափոխեցին ոստիկանական բաժանմունք, որտեղ նա ենթարկվել է սթափության փորձաքննության, և պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմած), խմածության աստիճանը եղել է ամենաբարձր։ Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարող Մ. Մուրադյանի որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք, իսկ քննիչի որոշմամբ էլ Մ. Գևորգյանը ձերբակալվել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա նախկինում 6 անգամ եղել է դատապարտված։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վրաերթի ենթարկվածն աշխատում էր «Սանիթեք» ընկերությունում և իր գործընկերուհու հետ ճանապարհը մաքրելիս են եղել և գործընկերուհին հրաշքով է փրկվել, եթե ուշադիր չլիներ, նա էլ էր վրաերթի ենթարկվելու։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Եվրոպացիները դեռ չեն կշտացել․ նոր աղետ են բերել Հայաստան․ Անժելա Թովմասյան (video) Զելենսկու «խրոխտ» ելույթը՝ Հայաստանում Ամենից վատ ղեկավարը որոշում չկայացնող ղեկավարն է․ Ռոբերտ Քոչարյան Այն ծառայությունը, որը հայաստանյան ռեժիմն է ակնկալում, բացառապես նեղ թիմային բնույթ ունի և որևէ առնչություն չունի պետական շահի հետ. Աբրահամյան Երեկ մեզ հավաքեցին, տարան, գիտեին՝ Մակրոնին ինչ ենք ասելու․ Հովհաննես Իշխանյան (video) Կայա Կալլասը կայցելի Ադրբեջան Նիկոլի բերած ի՞նչ խաղաղությունից եք խոսում․ հենց հիմա էլ պատերազմ է․ արցախցի (video) Լարիսա Ալավերդյանը խայտառակեց Մակրոնին (video) Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել է Եվրոպական խորհրդարանին՝ Ադրբեջանի թիրախավորման մեջ Ձեռնաշղթաներով ակցիա՝ Եվրոպական լիդերներին ուղղված (video) «ՆԱԽԱԳԱՀԸ». Պատերազմից մինչև վրեժ, Քոչարյանի պայքարը հանուն Հայաստանի (video) Իսրայելում չեղարկվել են Նեթանյահուի գործերով լսումները «Բարի գալուստ ժողովրդավարության հոգեհանգստին»․ ակցիա՝ համալիրի դիմաց Մենք՝ քրիստոնյաներս, ծննդյան օրից մինչև մահ պայքարի մեջ ենք. Հայր Ռուբեն «Դինամո» մարզահամալիրում մարզիչների միջև վիճաբանություն է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի Թեժ խոսակցություն ոստիկանի և ակցիայի մասնակիցների միջև․ «Բացառված է, որ մոտենաք շենքին» (video) Ծխով, պլակատներով, սուլիչներով ենք փորձում մեր ձայնը հասանելի դարձնել եվրոպացիներին. Նարե Սիմոնյան (video) Անվտանգությունից մինչև էներգիա և կապ.ԵՄ պաշտոնյա Այս իշխանության համար միակ «եվրոպական» վարքագիծը հակառուսականությունն է․ Վարդան Օսկանյան Բաքվում գտնվող հայ գերիների ընտանիքները բաց նամակով դիմել են ՀՀ-ում գտնվող Կանադայի վարչապետին Կապույտ ծուխ ու ձայնային ազդանշաններ․ գագաթաժողովի մասնակիցները պիտի տեսնե՛ն ու լսեն (video) Նիկոլը դավաճան է, ու՞մ եք աջակցում․ Անաստաս Իսրայելյանի կոշտ խոսքը՝ Համալիրի տարածքում (video) ԱԹՍ-ն հարվածել է Մոսկվայի արևմտյան հատվածում գտնվող շենքին Թրամփը ստիպված կլինի ՆԱՏՕ-ի նկատմամբ դիրքորոշումը խստացնել. Politico Արցախցիները եվրոպացիների ուշադրությունն են հրավիրում Բաքվում հայ գերիների առկայության վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am