Ավելի լավ է ունենալ ցանկացած վարչապետ, քան չունենալ. Հեղափոխության մասին խոստովանություն գերմանական մամուլում

Deutsche Welle հեղինակավոր պարբերականը «Հայաստանի խաղաղ հեղափոխությո՞ւն» խորագրով հարցազրույց է հրապարակել՝ անդրադառնալով հայաստանյան իրադարձություններին: Conflict Zone հաղորդման շրջանակում Թիմ Սեբաստիանը հարցազրույց է վերցրել Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանից, որը թարգմանաբար ներկայացրել է aravot.am-ը: Աշոտյանը ուշագրավ դիտարկումներ է ներկայացրել: Հոդվածում նշվում է, որ 1999թ. ի վեր Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցության դեմ շաբաթներ տևած ցույցերից հետո երկիրը նոր վարչապետ ունի: Ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ այն կուսակցության օգնությամբ, որին զրկեց իշխանությունից. «Այդ ժամանակ մենք ցանկանում էինք հանրությանը, ժողովրդին ցույց տալ, որ մենք վերջապես լսում ենք իրենց ձայները»,-անկեղծանում է Աշոտյանը Conflict Zone հաղորդման ժամանակ: Նրա խոսքով՝ Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ ավելի լավ է ունենա ցանկացած վարչապետ և իշխանություն, քան չունենա: «Հայաստանը ցանկանում է դառնալ ավելի ժողովրդավար…Կարծում եմ, որ ժողովրդավարական ավելի կայուն ինստիտուտներ ունեցող եվրոպական երկրներում, ամեն ինչ շատ պարզ էր […] քաղաքական վերնախավի հանդեպ անվստահությունը, հաղորդակցության բացակայությունը հանգեցրել է ուլտրաաջ կուսակցությունների ստեղծման բոլոր երկրներում, այդ թվում և ձեր: Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Գերմանիայում: Հայաստանում, որտեղ դեմոկրատական ինստիտուտներն այդքան ուժեղ չէին, այդ ամենը մեկ այլ դրսևորում ստացավ…Հայաստանը ցանկանում է դառնալ ավելի ժողովրդավար երկիր և, ըստ էության, ավելի եվրոպական: Ուստի, չենք կարող անտեսել եվրոպական փորձը»,- ասում Է Աշոտյանը: Թիմ Սեբաստիանը փաստում է, որ «Սերժ Սարգսյանը հրապարակավ հայտարարել էր վարչապետի պաշտոնում այլևս չառաջադրվելու մասին, բայց չպահեց իր խոստումը, ուստի Հանրապետականը մի կուսակցություն է, որը չի պահում իր խոստումները»: Ի պատասխան Աշոտյանը խնդրում է այդքան էմոցիոնալ չլինել և հավելում, որ կուսակցությունը Սերժ Սարգսյանին որոշեց առաջադրել վարչապետի պաշտոնում՝ երկրի անվտանգության նկատառումներից ելնելով: Սեբաստիանն Աշոտյանին հիշեցնում է նաև Freedom House իրավապաշտպան կազմակերպության «Ազգերն անցումային շրջանում 2018» զեկույցը, ըստ որի Հայաստանի ժողովրդավարությունն անկում է ապրել, իսկ մամուլը համարվում է «ոչ ազատ»:«Այլ կերպ ասած, դուք թույլ եք տվել իշխանությանը խուսափել լիազորությունները չարաշահելու համար նախատեսված պատժից: Սա Freedom House-ի տեսակետն է»,-ասում է Սեբաստիանն Աշոտյանին, որն ընդունում է, թե Հայաստանում կա կոռուպցիա, արտագաղթ: Անդրադառնալով 2017թ. ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, որոնց ժամանակ ըստ Freedom House-ի իշխող կուսակցությունն իշխանությունը պահելու նպատակով դիմել է ընդդիմության նկատմամբ ոտնձգությունների, ընտրողներին ահաբեկելու միջոցների և վարչական ռեսուրսի չարաշահման, Աշոտյանն ասում է. «Միայն Հանրապետական կուսակցությանը չեն մեղադրել նման գործողությունների համար»: Հարցին՝ արդյոք դրանից ինչ-որ բան փոխվում է, Աշոտյանը պատասխանում է. «Ուղղակի հիշեցնելու համար, որ կա ամփոփ հայտարարություն այն մասին, որ հայ ժողովուրդն իր քաղաքական կամքն արտահայտել է ընտրության արդյունքներով»: Հաղորդավարը խոսում է նաև հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ ասելով, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, Մոսկվան շարունակում է ռազմաբազաներ ունենալ Հայաստանում և ուշիուշով հետևել այսպես կոչված գունավոր հեղափոխություններին, որոնք տեղի ունեցան Ուկրաինայում և Վրաստանում: Հարցին՝ արդյոք մտավախություններ չկան, որ Կրեմլը կփորձի առաջ մղել իր շահերը, ինչպես արեց Ղրիմի դեպքում, Աշոտյանը պատասխանում է. «Մենք երբեք զուգահեռներ չենք անցկացրել Ուկրաինայի, Ղրիմի, կամ ցանկացած այլ երկրի հետ… Պարոն Փաշինյանը ևս կիսում է այն տեսակետը, որ Ռուսաստանը պետք է շարունակի մնալ մեր ռազմավարական գործընկեր»: Աշոտյանը միևնույն ժամանակ խորհուրդ է տալիս Սեբաստիանին Հայաստանի նոր վարչապետ Փաշինյանից հարցնել՝ ինչու է նա արմատապես փոխել կարծիքը Ռուսաստանի վերաբերյալ, քանի որ 6 ամիս առաջ կոչ էր անում դադարեցնել անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը Աշոտյանի խոսքով՝ Ռուսաստանը երբեք սահմաններ չի գծել Հայաստանի համար: «Ինչո՞ւ պետք է վախենանք Ռուսաստանից (…) Մենք ավելի շատ վախենում ենք Թուրքիայից: Մեր հարևանը Թուրքիան է, և եվրոպական ոչ մի երկիր մինչ օրս չի կարողացել պաշտպանել Հայաստանին Թուրքիայի շրջափակումից, ինչպես նաև նախագահ Էրդողանի ռազմատենչ հռետորաբանությունից»: Այսպիսով, երբեմն իշխող հանրապետականի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը ցույց է տալիս, որ պատրաստ են եղել «չարյաց փոքրագույնին», տվյալ դեպքում Փաշինյանին իշխանություն հանձնել՝ Հայաստանը զերծ պահելով ցնցումներից: Մետաքսյա Շալունց

դիտվել է 106 անգամ
Լրահոս
«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am