Մհեր Գրիգորյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջարկով է ներկայացվել փոխվարչապետի պաշտոնի համար։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հարցին, թե ինչ ոլորտներ է համակարգելու կառավարությունում, նորանշանակ փոխվարչապետը պատասխանեց, որ դա պարզ կլինի առաջիկա 2 օրերի ընթացքում։ Փոխվարչապետի կարծիքով՝ շատ լավ է, որ նոր կառավարությունում երիտասարդները շատ են․ «Ես էլ ծեր չեմ, բայց համաձայն եմ, որ դա շատ լավ է, նոր շունչ է, նոր էներգետիկա է»։
Մհեր Գրիգորյանի կարծիքով՝ նոր կառավարությունը կհաջողի, ամեն ինչ լավ կլինի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մհեր Գրիգորյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ Մհեր Գրիգորյանը 2011 թվականից սկսել է աշխատել Արդշինբանկում՝ որպես Վարչության նախագահ։
Նշենք, Գագիկ Ծառուկյանի առաջարկով նշանակվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը։
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը