Հայաստանի փոխվարչապետ Արարատ Միրզոյանը կաթի մթերման գնի օրակարգային խնդրին օպերատիվ լուծում տալու նպատակով հանդիպումների շարք է անցկացրել կաթ վաճառող ֆերմերային տնտեսությունների, կաթ մթերող և կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների, համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների հետ։
«Ամրագրեցինք, որ այդ ոլորտում հիմնարար և երկարաժամկետ լուծումների կարիք կա, ընդ որում խնդիրներ պետք է լուծվեն թե գյուղացիական և ֆերմերային տնտեսություններում (կենդանիների սերմնավորում, սնունդ, մաքրություն, պատվաստում և այլն), թե կաթնամթերքի արտադրությունում (միջազգային ստանդարտներին համապատասխանեցում մի շարք առումներով)։
Իմ տպավորությամբ՝ բոլոր մասնակիցները խորապես գիտակցում են տեղի ունեցող փոփոխություններին աջակից լինելու և հրատապ խնդիրները համերաշխության, եղբայրության և փոխզիջումների մթնոլորտում լուծելու անհրաժեշտությունը»,- գրել է փոխվարչապետը։
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը