Երեկ՝ մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել են, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժի պետ Արթուր Զոհրաբյանի գլոխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 53-ամյա Հակոբ Սեդրակյանն է:
Ոստիկանները պարզել են, որ նրան անզգուշաբար մարմնական վնասվածք է պատճառել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ, 43-ամյա Արամ Դալլաքյանը, ով իր մոտ եղած մեկ փողանի ողորկափող որսորդական հրացանից կրակոց է արձակել ընտանի կենդանիների վրա հարձակված կենդանուն վնասազերծելու համար, սակայն կրակոցը դիպել է Հ. Սեդրակյանին: Մալաթիայի ոստիկանների կատարած բացատրական աշխատանքների շնորհիվ Ա. Դալլաքյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, ինչպես նաև ներկայացրել որսորդական հրացանը: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ա. Դալլաքյանը ստորագրությամբ բաց է թողնվել:
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը