Քաղբանտարկյալներին պետք է ազատել մեկ օր շուտ.
Եվրոպայի հայկական միությունների ֆորումը շաբաթներ առաջ հայտարարել էր Հայաստանում քաղբանտարկյալներին օր առաջ ազատություն պարգևելու անհրաժեշտության մասին:
Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ նորանշանակ վարչապետը պարտավոր է շուտափույթ ազատ արձակել Ժիրայր Սեֆելյանին, Կարո Եղնուկյանին և այլ քաղբանտարկյալներին, որոնք պայքարել են հանցավոր համակարգի դեմ ու ազատազրկվել են հենց այդ պայքարի հետևանքով: Նրանց մեծ մասը հայրենիքին տված ծառայությունների համար արժանի է մեծ պատվի և պետական պարգևների: Դիմում եմ նորանշանակ վարչապետ պարոն Փաշինյանին, հորդորելով արժանացնել ուշադրության վերոնշվածն ու արագացնել քաղբանտարկյալներին ազատություն պարգևելու գործընթացը. մեր հերոսները պետք է լինեն մեր կողքին և ոչ թե բանտերում:
Միաժամանակ նշում եմ, որ Հայաստանից դուրս բերված ֆինանսների երկիր վերադարձնելու շուրջ մեր սկսած գործընթացների վերաբերյալ ստացել ենք բազմաթիվ արձագանքներ, որոնց մի մասում հարց է բարձրացվել ամերիկյան FBI գործակալության ներկայացուցիչների Հայաստան հայտնվելու և գործողություններ իրականացնելու շուրջ: Հայտնում ենք, որ իսկապես գործակալության մասնագետները Երևանում են և նախապատրաստում են հետաքննության նյութերը՝ կապված երկրից հսկայական գումարներ անօրինաբար ԱՄՆ տեղափոխած մի շարք անձանց հետ:
ԵՀՄՖն ողջունում է այս գործընթացը և պատրաստվում համագործակցության: Մենք համոզված ենք, որ արդարադատության վերականգնումը մեր ժողովրդի համար նույնքան կարևոր է, որքան տնտեսության վերածնումը և արտադրությունների վերաթողարկումը: Ահա այս ճանապարհով միայն կարելի է վերականգնել մեր ազգի կորցրած հավատը և մասնակից դարձնել մեր տապալված երկրի վերածնման աշխատանքներին:
ԵՀՄՖի նախագահ
դոկտոր Աշոտ Գրիգորյան
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը