Շրջանցում, որն անպայման ուղենշային չէ

Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարային պատկերացումների մասին խոսելով վարչապետ Փաշինյանը հիմնականում վերաբանաձեւել  էր պաշտոնական Երեւանի դիրքորոշումը` կողմ ենք Անկարայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, առանց նախապայմանների: Ճիշտ չէ, որ երրորդ երկրի հետ Անկարան պայմանական հարց արծարծի հարաբերությունների բնականոնացման համար: Երեւանը շարունակում է առաջադրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, որը առաջին հերթին նպատակադրում է ցեղասպանությունների կրկնության կանխարգելումը Փաշինյանի մոտեցումը միաժամանակ թե արցախյան հակամարտության եւ թե ցեղասպանության ճանաչման հարցով մերժել է Անկարայի նախապայմանները, ինչը համահունչ է Երեւանի մինչ այժմ որդեգրած եւ կիրառած պաշտոնական կեցվածքին: Պաշտոնական Անկարան արձագանքել է ՀՀ վարչապետի այս հայտարարությանը. «Տեսնենք, եթե Հայաստանը Թուրքիայի նկատմամբ տարիներ շարունակ ունեցած թշնամական դիրքորոշումը փոխի, հրաժարվի Թուրքիայի տարածքային ամբողջականության ու սահմանների նկատմամբ ունեցած սխալ դիրքորոշումներից, հրաժարվի այդ ամենից, ցանկանա նոր էջ բացել, մենք էլ ուսումնասիրելով մանրամասները, համարժեք պատասխան կտանք: Մենք չենք ցանկանում որեւէ մեկի, հատկապես մեր հարեւանների հետ թշնամություն անել: Եթե այդպիսի մոտեցում լինի, բնականաբար մեր պետության շահերի շրջանակներում կքննարկենք այն»: Արձագանքը պատկանում է ուղղակի Թուրքիայի վարչապետ Յըլդըրըմին: Այսպես ուրեմն. Անկարան պատրաստ է քննարկելու դիվանագիտական կապերի հաստատման Երեւանի մոտեցումները, եթե Երեւանը ճանաչի  այսօրվա սահմանը եւ Թուրքիայի տարածքային ամբողջականությունը: Գեթ այս բանաձեւման մեջ Ցեղասպանության ճանաչման պահանջից հրաժարվելու ուղղակի պայման չկա. հրաժարման պահանջը հստակորեն տարածքայինին է վերաբերում: Բայց ավելի կարեւորը այն է, որ Յըլդըրըմը չի ակնարկում վարչապետ Փաշինյանի արծարծած առաջին խնդիրը: Հրապարակված այս արձագանքում Արցախի խնդիրը շրջանցվել է: Թուրք վարչապետը խոսում է Թուրքիային վերաբերող հարցերից: Արցախի հարցի շրջանցումը այս դեպքում չի կապվում իհարկե ՀՀ վարչապետի այն մատնանշմանը, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների հաստատման հարցին չպետք է առնչել երրորդ կողմը: Թուրքիայի վարչապետի այս մոտեցումը ուղենշային համարելը հավանաբար կանխահաս է: Այնուամենայնիվ, նախապայմանների առաջնահերթության հարց է ստեղծում, երբ Արցախյան հակամարտության խնդիրը միշտ անմիջականությամբ եւ հրատապությամբ էր արծարծվում: Մի հանգամանք եւս. որոշ նրբություն է փոխանցում հարցին ուղենշային բովանդակություն տալու ուղղությամբ: Փաշինյանը պատասխանել  է լրագրողի հարցին եւ ոչ թե հատուկ հայտարարություն է կատարել, նոր մեկնարկ կամ նոր գործընթաց սկսելու միտում փոխանցելու իմաստով: Յըլդըրըմը իր հերթին արձագանքել է Փաշինյանի այս պատասխանի մասին դարձյալ լրագրողի տված հարցին: Հայկական կողմը այս դեպքում որեւե փոփոխություն չի բերել հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար Երեւանի որդեգրած դիրքորոշումներին, մինչ թուրքականը շրջանցել է մեկ նախապայման: Ոչ անպայման ընդառաջելով այն մոտեցմանը, որը երկկողմ հարաբերությունները չպետք է պայմանականացնել երրորդ կողմով: ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

դիտվել է 16 անգամ
Լրահոս
«Ակցիայի մասնակիցները բրիտանացի լրագրողին ներկայացրեցին Փաշինյանի հանցագործությունները» (video) #ՈՒՂԻՂ․ Զելենսկին Երեւանում տժժում է. Պուտինի դաժան ապտակը․ Նաիրա Զոհրաբյան (video) Արամ Սարգսյանի հարցազրույցի ժամանակ վիճաբանություն սկսվեց.մի տղամարդ գտնում էր՝ ստրուկ լինելը ճիշտ է (video) Եվրոպացիները դեռ չեն կշտացել․ նոր աղետ են բերել Հայաստան․ Անժելա Թովմասյան (video) Զելենսկու «խրոխտ» ելույթը՝ Հայաստանում Ամենից վատ ղեկավարը որոշում չկայացնող ղեկավարն է․ Ռոբերտ Քոչարյան Այն ծառայությունը, որը հայաստանյան ռեժիմն է ակնկալում, բացառապես նեղ թիմային բնույթ ունի և որևէ առնչություն չունի պետական շահի հետ. Աբրահամյան Երեկ մեզ հավաքեցին, տարան, գիտեին՝ Մակրոնին ինչ ենք ասելու․ Հովհաննես Իշխանյան (video) Կայա Կալլասը կայցելի Ադրբեջան Նիկոլի բերած ի՞նչ խաղաղությունից եք խոսում․ հենց հիմա էլ պատերազմ է․ արցախցի (video) Լարիսա Ալավերդյանը խայտառակեց Մակրոնին (video) Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել է Եվրոպական խորհրդարանին՝ Ադրբեջանի թիրախավորման մեջ Ձեռնաշղթաներով ակցիա՝ Եվրոպական լիդերներին ուղղված (video) «ՆԱԽԱԳԱՀԸ». Պատերազմից մինչև վրեժ, Քոչարյանի պայքարը հանուն Հայաստանի (video) Իսրայելում չեղարկվել են Նեթանյահուի գործերով լսումները «Բարի գալուստ ժողովրդավարության հոգեհանգստին»․ ակցիա՝ համալիրի դիմաց Մենք՝ քրիստոնյաներս, ծննդյան օրից մինչև մահ պայքարի մեջ ենք. Հայր Ռուբեն «Դինամո» մարզահամալիրում մարզիչների միջև վիճաբանություն է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի Թեժ խոսակցություն ոստիկանի և ակցիայի մասնակիցների միջև․ «Բացառված է, որ մոտենաք շենքին» (video) Ծխով, պլակատներով, սուլիչներով ենք փորձում մեր ձայնը հասանելի դարձնել եվրոպացիներին. Նարե Սիմոնյան (video) Անվտանգությունից մինչև էներգիա և կապ.ԵՄ պաշտոնյա Այս իշխանության համար միակ «եվրոպական» վարքագիծը հակառուսականությունն է․ Վարդան Օսկանյան Բաքվում գտնվող հայ գերիների ընտանիքները բաց նամակով դիմել են ՀՀ-ում գտնվող Կանադայի վարչապետին Կապույտ ծուխ ու ձայնային ազդանշաններ․ գագաթաժողովի մասնակիցները պիտի տեսնե՛ն ու լսեն (video) Նիկոլը դավաճան է, ու՞մ եք աջակցում․ Անաստաս Իսրայելյանի կոշտ խոսքը՝ Համալիրի տարածքում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am