Սահմանադրությունը կդրվի հանրաքվեի
Ժնևում կայանալիք բանակցություններում «պետք է համաձայնություն ձեռք բերվի՝ Սիրիայում անցումային շրջանը լուծելու համար»: Այս մասին Դամասկոսում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Սիրիայի փոխվարչապետ և արտգործնախարար Վալիդ Մուալեմը: «Մենք այդ տերմինի ներքո հասկանում ենք ներկայիս Սահմանադրությունից նորին անցումը և գործող կառավարությունից՝ կաբինետին՝ մյուս կողմի մասնակցությամբ»,- ասել է նա: Նախարարն ընդգծել է, որ «համատեղ հանձնաժողովի կողմից մշակվող նոր Սահմանադրությունը հաստատման համար կդրվի ժողովրդական հանրաքվեի»:
