Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 11-ին, Արարատի մարզում տեղի ունեցած կողոպուտի փաստով։
Ժամը 19։00-ի սահմաններում Երևանի բնակչուհի՝ 43-ամյա Ռիտա Մ.-ն ոստիկանության Արարատի բաժին հայտնել է, որ ինքը ծանոթացել է մի տղայի հետ, ով ներկայացել է որպես Արթուր Վ. և նրան պատկանող Opel մակնիշի ավտոմեքենայով գնացել են Արարատի մարզ, այցելել Խոր Վիրապի վանք։
Ռիտան Մ.-ն այնուհետև հայտնել է, որ Արթուր Վ.-ի հետ ցանկացել են տեսարժան վայրերը նկարեն ու դրա համար սար են բարձրացել, ու մինչ ինքը կդիրքավորվեր, որ տղան իրեն լուսանկարահանի, նա դրա փոխարեն հափշտակել է իր ոսկյա վզնոցը, ականջօղերը, մատանին և դիմել փախուստի։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները քննչական բաժնի հետ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Արթուր Վ.-ի ինքնությունը, Opel մակնիշի համարանիշները պարզելու, ինչպես նաև Արթուր Վ-ին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռիտա Մ.-ն և Արթուր Վ.-ն միմյանց հետ ծանոթացել են Facebook սոցիալական ցանցի միջոցով։
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը