Սիրիայում ՄԻԳ-21 է կործանվել
Սիրիայի ռազմաօդային ուժերի ՄԻԳ-21 կործանիչը կործանվել է չպարզված զինված անձանց կողմից` Համա քաղաքի օդանավակայանի մերձակայքում: Այd մասին հաղորդում է Sputnik-ը` վկայակոչելով ռազմական աղբյուրին: «Սիրիայի ՄԻԳ-21 ռազմական ինքնաթիռը կործանվել է Համա ռազմական օդանավակայանից ոչ հեռու»,- ասել է նա: Հայտնի է դարձել, որ օդաչուներից մեկը հաջողությամբ կատապուլտացվել է: «Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռին հարվածելուց հետո մեկ օդաչուն կատապուլտացվել է և վայրէջք կատարել Էլ-Մագիր գյուղում, որը վերահսկվում է բանակի կողմից»,- ասել է աղբյուրը: Նա հավելել է, որ երկրորդ օդաչուն փորձել է Համայի օդանավակայանում վայրէջք կատարել, սակայն անհաջող փորձի հետևանքով զոհվել է:
