«Յուրա Մովսիսյանն ընդամենը Հայաստանի հավաքականի հազարավոր ֆուտբոլիստներից մեկն է։ Ցանկալի կլինի դիմեք հավաքականի մարզչին։ Ես չեմ խառնվում այդ հարցրերին, նա ազատ է իր ընտրության մեջ։ Ես չգիտեմ՝ ինչու չեք հավատում։ Յուրան առանձնահատուկ ֆուտբոլիստ չէ։ Բոլոր ֆուտբոլիստներն էլ հավասար են։ Կան բազմաթիվ երկրպագուներ, ովքեր մարզիչների ընտրության հետ համաձայն չեն, բայց դա, վերջ ի վերջո, որոշում է մարզիչը»,- լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝անդրադառնալով Յուրա Մովսիսյանի՝հավաքական վերադառնալուն:
Ինչպես է փոխվել նրա՝ Յուրա Մովսիսյանին հավաքական չհրավիրելու որոշումը, հարց ուղղեցին լրագրողները ,ինչին Հայրապետյանը պատասխանեց. «Հարցը կուղղեք մարզչին։ Ես չեմ խառնվում այդ որոշումներին։ Ես մարզչի առաջ խնդիր եմ դրել, մարզիչը ինձնից գործելու ազատություն է խնդրել, մարզչին տվեք բոլոր հարցերը։ Բացի նրանից, որ Վարդան Մինասյանը մարզիչ է, նա նաև ինձ հարազատ մարդ է։ Մեր մեջ չի եղել հստակ չմիջամտելու պայմանավորվածություն։ Ես խնդրել եմ Վարդան Մինասյանին այս ծանր շրջանում գալ և ճգնաժամից հանել հավաքականին։ Մեր հարաբերությունները ավելի են, քան մարզիչ - ՀՖՖ նախագահ հարաբերությունները»։
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը