Սահմանադրագետ, ԵՊՀ սահմանադրական ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը «Ժամանակի»-ի հետ զրույցում ասաց, որ Ազգային ժողովի կողմից կառավարության ծրագրին հավանություն տալուց հետո արտահերթ ընտրությունների միակ հնարավորությունն այն է, որ կառավարության ձևավորումից հետո ցանկացած պահի գործող կառավարությունը հրաժարական տա, և գործող քաղաքական ուժերը պայմանավորվեն, որ սահմանված 7-օրյա ժամկետում երկու անգամ անընդմեջ ոչ մի ուժ վարչապետի թեկնածու չառաջադրի, որից հետո Ազգային ժողովը կլուծարվի։ «Տեխնիկական առումով ուրիշ տարբերակ չկա։ Դա է արտահերթ ընտրությունների գնալու միակ հնարավոր ճանապարհը։
Կառավարության ձևավորումից հետո, Փաշինյանը կարող է իր լծակները ամրապնդի, որպեսզի արտահերթ ընտրությունները հնարավոր լինի կազմակերպել առանց կեղծիքների։
Ապա, երբ պատրաստ լինի ամեն ինչ, կառավարությունը կարող է հրաժարական տալ, պայմանավորվեն, որ ոչ ոք վարչապետի թեկնածու չառաջադրի, ու այդպիսով հնարավոր կլինի գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների»,- ասաց Այվազյանը։
Մեր դիտարկմանը, թե որքանով կարող են երաշխիքներ լինել, որ այդ պարագայում ՀՀԿ-ն նորից իր թեկնածուն չի առաջադրի, սահմանադրագետը պատասխանեց.
«Դրա համար էլ ասում եմ, որ պետք է ներքին պայմանավորվածություն լինի, ՀՀԿ-ն հանրության առաջ հայտարարի, որ ինքը թեկնածու չի առաջադրի և միահամուռ գնալու են արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ ՀՀԿ-ն պետք է դա խոստանա հանրությանը, որ թեկնածու չառաջադրի ու գնան արտահերթի։ Միակ ճանապարհը սա է»։
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը