Սերժ Սարգսյանը նամակ է հղել

Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը նամակ է հղել «Լույս» հիմնադրամի աշխատակազմին ու կրթաթոշակառուների համայնքին։ «Իմ սիրելի՛ «ԼՈՒՅՍ»-ավոր համայնքի ներկայացուցիչներ, 2009 թվականին «Լույսը»-ի ստեղծման գաղափարը մեր հայրենիքի վերելքը ապահովելու անհրաժեշտ պայմանն էր։ Այս տարիների ընթացքում աշխարհի առաջատար 10 բուհերում մենք ունեցել ենք շուրջ 570 կրթաթոշակառու գրեթե բոլոր գիտական ճյուղերում` տեսական ֆիզիկայից մինչև միջազգային հարաբերություններ։ Հիմնադրամն անցնող տարիներին իրականացրել է նաև մի շարք մշակութային, կրթական ու ստեղծագործական կազմակերպությունների ու տաղանդաշատ անհատների ֆինանսավորում, որոնք իրենց նպաստն են բերել մեր հայրենիքի շենացման գործին։ Մեր կրթաթոշակառուներից շատերն արդեն աշխատում և արարում են Հայաստանում` հարստացնելով մեր պետական հաստատությունները, քաղաքացիական հասարակությունն ու գործարար մշակույթը։ Լիահույս եմ, որ մյուսներն էլ միջազգային հարթակներում անհրաժեշտ փորձ ու գիտելիք ձեռք բերելուց հետո կվերադառնան հայրենիք ու կլծվեն երկիրը զարգացնելու շնորհակալ գործին։ Ի դեմս «Լույս»-ի հզոր համայնքի մենք արդեն կուտակել ենք բավարար մարդկային ներուժ Հայաստանի պետական ու հասարակական ինստիտուտները սնուցելու և ավելի ուժեղացնելու համար։ Ամեն տարի հանդիպելով ձեզանից շատերին` վստահ էի, որ իմ` որպես հիմնադրի հույսերը լիարժեք արդարացնելու եք։ Ձեր այդ հաջողությունները տոնելու ու Հայաստանի ապագայի մեր տեսլականները քննարկելու առիթներ դեռ անպայման կունենանք։ Օգտվելով առիթից` երախտագիտություն եմ հայտնում հիմնադրամի բոլոր նվիրատուներին, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ այս նախաձեռնության իրականացումը։ Կցանկանայի նաև շնորհակալության խոսք հղել «Լույսը»-ի աշխատակազմին` տարիների իրենց նվիրված աշխատանքի համար։ Դուք դրել եք ապագա մեր հաջողությունների հիմքը, ինչի համար շնորհակալ եմ բոլորիդ։ Այսօր մենք արդեն ունենք շրջանավարտների հզոր համայնք ու դրանով հասել ենք մեր կարևոր հաղթանակներից մեկին։ Ակնհայտ է, որ ընթացիկ ծրագրերի ծավալները օբյեկտիվորեն կրճատվելու, իսկ ոչ կրթաթոշակային ծրագրերը` հիմնականում դադարեցվելու են ի նպաստ նոր ուղղություններով իրականացվելիք այլ ծրագրերի։ Հետագա մեր հաղթարշավը պետք է անցնենք՝ վերաիմաստավորելով այսօրվա ձեռքբերումները, հստակեցնելով ապագայի տեսլականը և հաշվի առնելով առկա ռեսուրսները մեր հասարակության և ազգային կարիքներին լավագույնս ծառայեցնելու նպատակը։ Մոտակա օրերին կհրավիրվի հիմնադրամի Գործադիր խորհրդի նիստ` քննարկելու մեր հիմնադրամի ապագային միտված ծրագրերը և դրանց ֆինանսավորման հնարավորությունները», - ասված է Սերժ Սարգսյանի նամակում։

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Դու՛ք եք էդ հրեշի համար քվեարկել, հիմա ո՞նց եք համարձակվում Ռոբերտ Քոչարյանի անունը տալ․ Թովմասյան (video) «Մակրոնը հենց այսօր հարվածել է Փաշինյանին»․ Արթուր Խաչատրյան (video) Ես սարսափում եմ Պուտինի արձագանքից․ Նաիրա Զոհրաբյան (video) Էդ ձեր եվրոպական քաղաքական համայնք բառակապակցությունը «засуньте в одно место»․ Հայկ Նահապետյան (video) Հերի՛ք է փչացնեք․ ի՞նչ խաղաղություն եք ասում, ի՞նչ իրավունքով․ Լարիսա Ալավերդյան (video) «Ակցիայի մասնակիցները բրիտանացի լրագրողին ներկայացրեցին Փաշինյանի հանցագործությունները» (video) #ՈՒՂԻՂ․ Զելենսկին Երեւանում տժժում է. Պուտինի դաժան ապտակը․ Նաիրա Զոհրաբյան (video) Արամ Սարգսյանի հարցազրույցի ժամանակ վիճաբանություն սկսվեց.մի տղամարդ գտնում էր՝ ստրուկ լինելը ճիշտ է (video) Եվրոպացիները դեռ չեն կշտացել․ նոր աղետ են բերել Հայաստան․ Անժելա Թովմասյան (video) Զելենսկու «խրոխտ» ելույթը՝ Հայաստանում Ամենից վատ ղեկավարը որոշում չկայացնող ղեկավարն է․ Ռոբերտ Քոչարյան Այն ծառայությունը, որը հայաստանյան ռեժիմն է ակնկալում, բացառապես նեղ թիմային բնույթ ունի և որևէ առնչություն չունի պետական շահի հետ. Աբրահամյան Երեկ մեզ հավաքեցին, տարան, գիտեին՝ Մակրոնին ինչ ենք ասելու․ Հովհաննես Իշխանյան (video) Կայա Կալլասը կայցելի Ադրբեջան Նիկոլի բերած ի՞նչ խաղաղությունից եք խոսում․ հենց հիմա էլ պատերազմ է․ արցախցի (video) Լարիսա Ալավերդյանը խայտառակեց Մակրոնին (video) Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել է Եվրոպական խորհրդարանին՝ Ադրբեջանի թիրախավորման մեջ Ձեռնաշղթաներով ակցիա՝ Եվրոպական լիդերներին ուղղված (video) «ՆԱԽԱԳԱՀԸ». Պատերազմից մինչև վրեժ, Քոչարյանի պայքարը հանուն Հայաստանի (video) Իսրայելում չեղարկվել են Նեթանյահուի գործերով լսումները «Բարի գալուստ ժողովրդավարության հոգեհանգստին»․ ակցիա՝ համալիրի դիմաց Մենք՝ քրիստոնյաներս, ծննդյան օրից մինչև մահ պայքարի մեջ ենք. Հայր Ռուբեն «Դինամո» մարզահամալիրում մարզիչների միջև վիճաբանություն է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի Թեժ խոսակցություն ոստիկանի և ակցիայի մասնակիցների միջև․ «Բացառված է, որ մոտենաք շենքին» (video) Ծխով, պլակատներով, սուլիչներով ենք փորձում մեր ձայնը հասանելի դարձնել եվրոպացիներին. Նարե Սիմոնյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am