Սահմանակից երկրի շուրջ առաջին մարտահրավերը՝ նոր կառավարության համար

Աշխարհի ուշադրությունն Իրանի ուղղությամբ է... Չնայած դաշնակիցների հորդորներին՝ ԱՄՆ-ը դուրս եկավ Իրանի հետ միջուկային պայմանագրից: Վաշինգտոնի դաշնակիցներին չհաջողվեց համոզել Միացյալ Նահանգների նախագահին. Դոնալդ Թրամփը կատարեց իր հերթական նախընտրական խոստումը՝ հայտարարելով Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու մտադրության մասին: Ավելին՝ Թրամփը նաև սպառնաց «նոր թափով վերականգնել» Թեհրանի դեմ սառեցված պատժամիջոցները, նախազգուշացրեց, թե կպատժի այն երկրներին, որոնք կփորձեն օգնել Իրանին միջուկային զենքի մշակման աշխատանքներում: Սպիտակ տան ղեկավարը կրկին պնդեց՝ համաձայնագիրը ի վիճակի չեղավ զսպել Թեհրանի միջուկային նկրտումները: «Մենք ապացույցներ ունենք, որ Իրանի խոստումները սուտ են. ես հայտարարում եմ, որ Միացյալ Նահանգները դուրս կգա Իրանի հետ միջուկային գործարքից», - ասել է Թրամփը, միևնույն ժամանակ հավելել, թե Վաշինգտոնը պատրաստ է, ցանկանում է և կարող է Իրանի հետ նոր գործարք քննարկել, եթե վերջինս դրան պատրաստ լինի: ԱՄՆ-ի 45-րդ նախագահը դեռևս նախագահական քարոզարշավից սկսած բազմիցս քննադատել, «խիստ անհաջող և ձախողված» է անվանել նախկին նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման օրոք կնքված պայմանագիրը, որով նախատեսվում է հետզհետե չեղարկել Թեհրանի դեմ տնտեսական ցավոտ պատժամիջոցները, ինչի դիմաց Թեհրանը երկարաժամկետ ապագայում հրաժարվում է ուրանի հարստացման ծրագրից: Վեց գերտերությունները, մասնավորապես, թույլ են տվել Թեհրանին վերսկսել նավթի արտահանումները, բացի այդ՝ հանել են Իրանում ներդրումներ կատարելու արգելքը և ապասառեցրել են Իսլամական Հանրապետության՝ շուրջ 100 միլիարդ դոլարի գումարները արևմտյան բանկերում: Այս պայմանավորվածությունների ընդդիմախոսների, այդ թվում Թրամփի հիմնական առարկությունը ուրանի հարստացման սահմանափակումների վերացումն է: Ըստ փաստաթղթի՝ 10 տարի անց այդ սահմանափակումները կչեղարկվեն, իսկ արդեն 15 տարի անց ՝ փորձագետների հաշվարկներով, Իրանը կրկին հնարավորություն կունենա լծվել միջուկային զենքի ստեղծմանը: Գործարքից դուրս գալու և Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու Թրամփի որոշմանը, սակայն, ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ դրանից դուրս ոչ միանշանակ են արձագանքել: Թեհրանը Սպիտակ տան ղեկավարի որոշումը դիվանագիտական շոու, ապօրինի է որակել ՝ շեշտելով, որ այն հակասում է միջազգային պայմանավորվածություններին և սպառնում խաղաղությանն ու անվտանգությանը Իրանի նախագահ Հասան Ռոհանին Վաշինգտոնին մեղադրել է ստանձնած պարտավորությունները մշտապես չկատարելու մեջ, մինչդեռ Թեհրանը կշարունակի գործել համաձայնագրի շրջանակներում, հայտարարել է Իրանի նախագահը: Համաձայնագրին իրենց հավատարմությունն են հաստատել նաև պաշտոնական Փարիզը, Լոնդոնը, Բեռլինը, Մոսկվան ինչպես նաև Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Մինչդեռ Իրանի հետ համաձայնագիր կնքելուն ի սկզբանե ընդդիմացող Իսրայելը ողջունել է Թրամփի որոշումը և իր աջակցությունը հայտնել դրան: «Նախ Ամերիկան, ապա մյուսները» կարգախոսի ներքո Նահանգների նախագահ ընտրված Թրամփը, ով հիշեցնենք՝ ավելի վաղ Վաշինգտոնը դուրս է բերել Կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրից և Տրանս-Խաղաղօվկիանոսյան համագործակցության մասին համաձայնագրից, շարունակաբար պնդում է, որ իրանական գործարքը ձեռնտու է միայն Իրանին, և որ այն այդպես էլ հանգստություն և խաղաղություն չի բերել և երբեք էլ չի բերի: Հակադարձելով Վաշինգտոնից հնչող հայտարարություններին՝ հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը, հերթական անգամ հավաստիացնելով, թե Թեհրանը կատարում է պարտավորությունները, որոնք ստանձնել է միջուկային ծրագրի շուրջ վեց գերտերությունների հետ կնքված համաձայնագրով: Գործակալության գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոն տարածած հայտարարությամբ կրկին հերքել է Թրամփի պնդումները՝ ընդգծելով, թե համաձայնագիրը «մեծ հաջողություն է», որը թույլ է տվել վերահսկողություն հաստատել Իրանի միջուկային պոտենցիալի նկատմամբ: Ինչ է սպասում Իրանի հարևան Հայաստանին՝ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո: Կլինե՞ն ցնցումներ հայ-ամերիկյան հարաբերություններում՝ հաշվի առնելով հայ-իրանական հարաբերությունները... Կամ՝ ինչպես կազդի Թրամփի որոշումը՝ տարածաշրջանային քաղաքականության վրա... Մի խոսքով, հարցերի շարան: Հայաստանցի իրանագետների կարծիքով, ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ միջուկային պայմանագրի դադարեցումը տարածաշրջանում անկայունության պատճառ կարող է դառնալ, սակայն ցնցումներ չի առաջացնի հայ-իրանական հարաբերություններում: Նկատենք, որ դեռևս 3 տարի առաջ համաձայնագրի ստորագրումից հետո մի շարք միջազգային և տեղացի փորձագետները համարում էին, որ փաստաթուղթը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը: Սակայն այժմ մենք նոր անորոշության փուլում ենք: Այս տարի Սիրիայի տարածքում անուղղակիորեն Իսրայել - Իրան հակամարտությունը ակնհայտ դարձավ, իսկ դա կարող է հանգեցնել նոր վտանգավոր իրավիճակի: Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը քաղաքական հարթության մեջ ըստ էության շատ քիչ բան է փոխում՝ հաշվի առնելով, որ փաստաթուղթը ստորագրած մյուս բոլոր կողմերը հայտարարել են, թե հավատարիմ են մնում իրենց ստանձնած պարտավորություններին: Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի նմանօրինակ քաղաքական որոշումը միտված է մեկ հիմնական նպատակի՝ փաստացի միակողմանի պատժամիջոցներով կամ դրանց սպառնալիքով խրտնեցնել Իրանի հետ տնտեսական ծրագրեր իրականացնող և այդ երկրում ներդրումներ կատարող օտարերկրյա ընկերություններին, նաև այդպիսով խարխլել առանց այն էլ ոչ այնքան բարվոք վիճակում գտնվող իրանական տնտեսությունը: Մասնագետները նաև համոզված են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ միջուկային համաձայնագրի դադարեցումը չի վնասի հայ-իրանական հարաբերություններին․ երկկողմ համագործակցություն այդպես էլ չհասավ այնպիսի մակարդակի, որ սպառնալիք լինի գերտերությունների համար: Մետաքսյա Շալունց

դիտվել է 29 անգամ
Լրահոս
«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am