Մայիսի 11-ին ոստիկանության նորանշանակ պետ Վալերի Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել ճանապարհային ոստիկանության ղեկավարության և անձնակազմի հետ։Ուշագրավ է, որ ցույցեր ցրող, ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու իր պահվածքով հայտնի Օսիպյանը նոր Հայաստանում դեռեւս չի ձերբազատել իրեն հարազատ ոճից եւ ենթականերին հրահանգներ տալիս հայտարարել է, թե պետք է ստիպել քաղաքացինեին իրենց հարգել. «Մենք պետք ա ստիպենք, այո, պետք ա ստիպենք քաղաքացիներին մեր պահվածքով, մեր մոտեցումներով, մեր կողմից նրանց ծառայություններ մատուցելով պետք ա ստիպենք մեր հարգելի քաղաքացիներին, որ մեզ հարգեն»,-ասել է Օսիպյանը։
Վալերի Օսիպյանը հրահանգել է բացառել ցանկացած կոռուպցիոն դրսևորում ճանապարհային ոստիկանության համակարգում՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ լինելու է հետևողական.«Ով հասկացավ, փառք ու պատիվ իրեն, ով չհասկացավ, իմ համար դժվար կլինի նայել իր ծնողի, կնոջ երեխայի աչքերին»:
Նրա հանձնարարականների մասին մանրամասն կարող եք ծանոթանալ տեսանյութում։
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը