Ռուսաստանի լռությունը մեր օգտին է, այդ Արեւմուտքն է պահանջում Ղարաբաղը հանձնել

Մոսկվայում հյուրընկալելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին  Վլադիմիր Պուտինն առանձնապես ծավալուն անդրադարձ չի կատարել Լեռնային Ղղարաբաղի խնդրին, դրա փոխարեն  Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանն ամբողջովին աջակցում է Սիրիայում Ռուսաստանի քաղաքականությանը: Ի՞նչ է սա իրենից ենթադրում,հարցրեցինք ընդդիմադիր գործիչ Սոս Գիմիշյանին, ով մինչեւ բուն հարցին պատասխանելը հարկ համարեց խոսել Հայաստանի վարած՝ իր խոսքով վտանգավոր քաղաքականության մասին: Գիմիշյանը կարծում է, որ Հայաստանը միայն թղթի վրա է ԵՏՄ-ին անդամակցում, քանի որ իրավական դաշտում հակավածությունը  դեպի Արեւմուտքն է: Ընդդիմադիր գործիչը ասվածի ապացույց վկայակոչեց իր գնահատականով Արեւմուտքից թելադրված Սահմանադրության ընդունումը եւ վերջերս ԵՄ-ի հետ ակտիվ գործակցության մասին հայտարարությունները.<<Սա անլուրջ վերաբերմունք է թողնում, ճիշտ կլիներ երկիրը մի կողմնորոշում սահմաներ, որոշեր իր շահերը որտեղ են առաել ավապոհվելու եւ որ ուղով գնալ, երկակի խաղը լավ բանի չի բերելու: Երբ որ ԵՏՄ-Արեւմուտք հարաբերությունները բավական մոտ էին, կարելի էր երկու լարի վրա խաղալ, բայց հիմա, երբ այդ հարաբերությունները սրվում-դառնում են հակադիր, Սերժ Սարգսյանը կարող է ճեղվել երկու մասի եւ դրա հետեւանքները կարող են մեր երկրի համար վտանգավոր լինել>>: Խոսելով Սերժ Սարգսյանի՝ Սիրիայում Ռուսաստանի քաղաքականության հետ համաձայնության մասին, Գիմիշյանը նախ ընդգծեց  Սիրիայում Թուրքիայի դերակատարման մասին, ասելով.<<Այս պրոցեսների ընթացքում գուցե կարելի է երազել, որ Թուրքիայում լուրջ պրոբլեմներ կառաջանան եւ այդ երկիրը կբաժանվի մի քանի մասի, առավել եւս, որ այդպիսի ծրագրեր ունի նաեւ ԱՄՆ-ն: Իսկ եթե Ռուսաստանն ու ԱՄՆ-ն նման մոտեցում հետապնդեն համատեղ, ապա այս պարագայում լրջորեն կբարձրանա նաեւ Արեւմտյան Հհայաստանի խնդիրները: Ես՝ ինքս, արմատներով Էրզրումից եմ,իմ պապերից պատվիրան եմ  ստացել, որ եթե երբեւիցե Արեւմտյան Հայաստանը վերականգնվի ու անկախություն ստանա,  պարտավորեցնում էին ինձ, որ գնամ այնտեղ ապրեմ, վերադառնամ հայրենիք, այսինքն իմ մեջ էլ դա մնում է ու ես էլ փոխանցելու եմ իմ երեխաներին: Դրա համար կարեւորում եմ, որ Հայաստանը կողմնակից է այն երկրին, որը ինչ-որ ձեւով Թուրքիայի հետ լուրջ աշխարհաքաղաքական խնդիրներ է լուծում: Կողմնակից լինելը մեզ որոշակիորեն իրավունք կտա քաղաքական եւ բարոյական տեսանկյունից այդպիսի երազանք ունենալ>>: Մեր հարցին, իսկ նման հայտարարության, աջակցության անհրաժեշտություն կա՞ր, հաշվի առնելով Ռուսաստանի պասիվ դիրքորոշումը  ԼՂ խնդրին, Գիմիշյանը հարցով պատասխանեց.<<Բայց ինչու՞ պիտի Ռուսաստանը պարբերաբար անդրադառնա Ղարաբաղի խնդրին, եթե այդ խնդիրը վաղուց լուծվել է եւ լուծվել է հօգուտ հայ ժողովրդի>>: Գիմիշյանի խոսքով՝ որոշ շրջանակներ պարբերաբար խնդիրներ են փորձում գտնել, բայց իրականում խնդիր չկա.<<Եթե Ադրբեջանը իր հակառուսական դեմքը բացել է ու բացահայտ ցույց է տալիս, որ Թուրքիայի հետ միասին է, սա նշանակում է, որ Ռուսաստանին 100 տոկոսով ձեռնտու է, որ գրավյալ տարածներով այս ամբողջը մնա Հայաստանին, իսկ ԵՏՄ անցամակցությունն ու Սիրիայի հետ զարգացումներն ավելու ու ավելի են ամրապնդում դա: Ի վերջո, Ռուսաստանը Մինսկի խմբի անդամ է, որի սկզբունքն այն է, որ ինչ-որ բան պետք է վերադարձվի,ընդհանրապես Արեւմուտքը պահանջում է, որ մենք Ղարաբաղը հանձնենք Հայաստանին>>: Ըստ Գիմիշյանի Ռուսաստանի լռությունը մեր օգտին է.<Ինչ ասեն, որ ամեն ինչ լավ է, ամբողջը ձերն է ու խափանե՞ն  այս գործընթացը: Որոշ վայ քաղաքագետներ ասում են, թե Ռուսաստանն ուզում է Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին, բայց ինչի՞ համար, եթե դա իր շահին ուղիղ հակառակ է, թուրքերին ուժեղացնի՞ >>, եզրափակեց նա: Անի Սահակյան                              

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am