Արտակարգ դեպք Սևանում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի ավագ քննիչ Անտոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 10-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված նյութերը նախապատրաստվում են Սևանի բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին հայտնած տեղեկության փաստով: Ժամը 13:00-ի սահմաններում Սևանի ոստիկանություն տեղակացրել էին, որ «աջ բազկի վերին երրորդականի անոթափոսի, քթի շրջանի, աջ սրունքի վերին երրորդականի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ Սևանի հիվանդանոց է տեղափոխվել տղա երեխա: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ, ինչպես նաև ավագ քննիչ Անտոնյանը՝ քննչական խմբով: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը Սևան քաղաքի 5-րդ միկրոթաղամասի շենքերից մեկի բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ 28-ամյա Նարեկ Ս.-ն դանակով և կացինով հարձակվել է հիվանդանոց տեղափոխված 17-ամյա Դ. Մ.-ի վրա և նրա մարմնի տարբեր մասերին հարվածներ է հասցրել: Մինչ բժիշկները կպայքարեին երեխայի կյանքի համար Սևանի ոստիկաններն ու քննիչները ստացված օպերատիվ- հետախուզական ու քննչական միջոցառումների արդյունքում, այնուհետև, կատարելով բացատրական աշխատանքներ, կարողացել են հայտնաբերել Նարեկ Ս.-ին, ով ինքնակամ ներկայացել է Սևանի ոստիկանություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս մինչև ներկայանալը «ճակատի շրջանի քերծվածք, հեմատոմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Սևանի բժշկական կենտրոն: Նա բժիշկներին տեղեկացրել է, որ վնասվածքը ստացել է իր տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Ոստիկաններն ու քննիչները այնուհետև պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Դ. Մ.-ի, ով սովորում է Սևան քաղաքի դպրոցներից մեկի 11-րդ դասարանում և Նարեկ Ս.-ի միջև ու վիճաբանության ժամանակ Նարեկ Ս-ի գլխին աթոռով հարվածել է Դ. Մ.-ն: Այդ մասին իրավապահներին հայտնել է Նարեկ Ս.-ն: Քննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկան փորձաքննություններ: Դեպքի հանգամանքներրը պարզվում են: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող կացինն ու դանակը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Դ. Մ.-ի հայրը աշխատում է Հայաստանում գործող բանկերից մեկի մասնաճյուղում՝ որպես ոսկերիչ փորձագետ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Ալիևն այսօր փորձել է փրկել Նիկոլին, բայց մեկ է՝ զրո է․ Աղվան Վարդանյան (video) Դու՛ք եք էդ հրեշի համար քվեարկել, հիմա ո՞նց եք համարձակվում Ռոբերտ Քոչարյանի անունը տալ․ Թովմասյան (video) «Մակրոնը հենց այսօր հարվածել է Փաշինյանին»․ Արթուր Խաչատրյան (video) Ես սարսափում եմ Պուտինի արձագանքից․ Նաիրա Զոհրաբյան (video) Էդ ձեր եվրոպական քաղաքական համայնք բառակապակցությունը «засуньте в одно место»․ Հայկ Նահապետյան (video) Հերի՛ք է փչացնեք․ ի՞նչ խաղաղություն եք ասում, ի՞նչ իրավունքով․ Լարիսա Ալավերդյան (video) «Ակցիայի մասնակիցները բրիտանացի լրագրողին ներկայացրեցին Փաշինյանի հանցագործությունները» (video) #ՈՒՂԻՂ․ Զելենսկին Երեւանում տժժում է. Պուտինի դաժան ապտակը․ Նաիրա Զոհրաբյան (video) Արամ Սարգսյանի հարցազրույցի ժամանակ վիճաբանություն սկսվեց.մի տղամարդ գտնում էր՝ ստրուկ լինելը ճիշտ է (video) Եվրոպացիները դեռ չեն կշտացել․ նոր աղետ են բերել Հայաստան․ Անժելա Թովմասյան (video) Զելենսկու «խրոխտ» ելույթը՝ Հայաստանում Ամենից վատ ղեկավարը որոշում չկայացնող ղեկավարն է․ Ռոբերտ Քոչարյան Այն ծառայությունը, որը հայաստանյան ռեժիմն է ակնկալում, բացառապես նեղ թիմային բնույթ ունի և որևէ առնչություն չունի պետական շահի հետ. Աբրահամյան Երեկ մեզ հավաքեցին, տարան, գիտեին՝ Մակրոնին ինչ ենք ասելու․ Հովհաննես Իշխանյան (video) Կայա Կալլասը կայցելի Ադրբեջան Նիկոլի բերած ի՞նչ խաղաղությունից եք խոսում․ հենց հիմա էլ պատերազմ է․ արցախցի (video) Լարիսա Ալավերդյանը խայտառակեց Մակրոնին (video) Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել է Եվրոպական խորհրդարանին՝ Ադրբեջանի թիրախավորման մեջ Ձեռնաշղթաներով ակցիա՝ Եվրոպական լիդերներին ուղղված (video) «ՆԱԽԱԳԱՀԸ». Պատերազմից մինչև վրեժ, Քոչարյանի պայքարը հանուն Հայաստանի (video) Իսրայելում չեղարկվել են Նեթանյահուի գործերով լսումները «Բարի գալուստ ժողովրդավարության հոգեհանգստին»․ ակցիա՝ համալիրի դիմաց Մենք՝ քրիստոնյաներս, ծննդյան օրից մինչև մահ պայքարի մեջ ենք. Հայր Ռուբեն «Դինամո» մարզահամալիրում մարզիչների միջև վիճաբանություն է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի Թեժ խոսակցություն ոստիկանի և ակցիայի մասնակիցների միջև․ «Բացառված է, որ մոտենաք շենքին» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am