«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ պաշտպանության նախարար նշանակվելուց հետո Դավիթ Տոնոյանը պատրաստվում է ՊՆ փոխնախարար վերանշանակել ԱԻ փոխնախարար Արա Նազարյանին:
Արա Նազարյանն արդեն 10 տարի աշխատել է պաշտպանության փոխնախարար՝ 2007-2017թթ: Սակայն 2017 թվականին նա ազատվեց պաշտպանության փոխնախարարի պաշտոնից եւ նշանակվեց ԱԻ փոխնախարար:
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ պատճառը այն էր, որ նրա եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի համատեղ աշխատանքը չէր ստացվում: Դավիթ Տոնոյանի պաշտպանության նախարար նշանակվելուց հետո ոչինչ չի խոչընդոտի նրա ՊՆ վերադարձին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը