Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դիտարկումներին:
Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանն ասել էր հետևյալը. «Մինչ այս պահը Փաշինյանն իր կամքը խորհրդարանին պարտադրել է համաժողովրդական բողոքի ու ընդվզման միջոցով, ինչը, որպես ժողովրդավարության դրսևորում, ըմբռնումով է ընկալվել միջազգային հանրության կողմից: Սակայն կարո՞ղ է նա, արդյոք, խորհրդարանի վրա նույն մեթոդով ազդել նաև այսուհետև: Ակնհայտ է, որ ոչ, որովհետև այդ ռեսուրսն արդեն սպառված է: Երկրի համար չափազանց վտանգավոր այս իրավիճակից դուրս գալու միակ միջոցը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է, անշուշտ, ընտրական օրենսգրքի արմատական վերափոխումից հետո»Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ քանի դեռ կա հանրային աջակցություն, այդ աջակցությունը լիարժեք կօգտագործվի երկրի զարգացման նպատակով: «Որ պահին չի լինի հանրային աջակցությունը, այդ պահից սկսած ես կդադարեմ լինել ՀՀ վարչապետ»,- ասաց նա:Հարցին, թե ինչպե՞ս է գնալու արտահերթ ընտությունների, վարչապետը նշեց, որ շատ հնարավորություններ կան դրան գնալու: “Եթե Սահմանադրությունն ուշադիր կարդաք, կտեսնեք, որ այդ հնարավորությունները կան”,- հավելեց նա: Հարցին, թե ի՞նչ ժամկետներում են գնալու արտահերթ ընտրության, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ քննարկումների արդյունքում կորոշեն, տրամաբանական ամենասեղմ ժամկետներում:
Մանրամասները lragir.am-ի տեսանյութում.
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը