Լրագրողական կազմակերպություններն առաջարկով են հանդես եկել` ուղղված Նիկոլ Փաշինյանին

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, շնորհավորում ենք Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետ ընտրվելու և պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, և հույս ենք հայտնում, որ նոր կառավարությունը արմատական բարեփոխումներ կիրականացնի Հայաստանում։ Համոզված ենք, որ այդպիսի բարեփոխումների կարիքն առկա է նաև ԶԼՄ-ների և տեղեկատվության ազատության ոլորտներում։ Վերջերս ընդունված մի շարք օրենսդրական փոփոխություններ անհիմն սահմանափակում են ՀՀ կառավարության գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, խախտում տեղեկություններ ստանալու և տարածելու հիմնարար իրավունքը։ Այդպիսիք են, օրինակ, 2018թ. մարտի 23-ին ընդունված «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքները, որոնցից առաջինով նախատեսվում է գործադիր բարձրագույն մարմնի նիստերն անցկացնել դռնփակ, երկրորդով ստեղծվում են մայրաքաղաքի ավագանու նիստերը լուսաբանող ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքները կաշկանդող պայմաններ։ 2015թ. դեկտեմբերին ՀՀ «Գնումների մասին» օրենքում կատարված փոփոխություններով էլ՝ պետական գաղտնիքների շարքին դասվեցին երկրի առաջին երեք դեմքերի՝ վարչապետի, նախագահի և ԱԺ խոսնակի գործունեությանը վերաբերող գնումները, ինչը կարող է հանգեցնել կոռուպցիոն ռիսկերի։ Մենք տասնամյակներ շարունակ բարձրաձայնում ենք հեռարձակման ոլորտին վերաբերող  խնդիրները և պնդում, որ արմատապես պետք է վերանայվի «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը և բարեփոխվեն հարաբերություններն այս դաշտում։ Սակայն մեր փորձագիտական կարծիքն ու օրենսդրական առաջարկները, որպես կանոն, անտեսվել են, քանզի իշխանությունները ձգտել են պահպանել ստատուս-քվոն՝ իրենց կողմից վերահսկվող ոլորտում։ Հայկական հեռուստաեթերի բոլոր արատները ցայտուն կերպով երևացին նաև թավշյա հեղափոխության՝ հատկապես առաջին շաբաթվա իրադարձությունները լուսաբանելիս։ Մեդիա ոլորտում առկա են նաև մի շարք այլ լուրջ մարտահրավերներ. ԶԼՄ-ների կենտրոնացման և սեփականության թափանցիկության խնդիրներ, քաղաքականացված գովազդային դաշտ, լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների և օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտումների անպատիժ մնացած բազմաթիվ դեպքեր և այլն։ Մենք պատրաստակամություն ենք հայտնում՝ ակտիվորեն մասնակցելու տեղեկատվության ազատության և ԶԼՄ-ների ոլորտներին վերաբերող օրենսդրական և գործնական բարեփոխումներին՝ դրան ծառայեցնելով մեր գիտելիքն ու փորձը։ Ուստի նորընտիր վարչապետին առաջարկում ենք հանդիպում կազմակերպել մեզ հետ՝ վերոհիշյալ խնդիրներն ու հնարավոր լուծումներն առավել մանրամասն քննարկելու համար։ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Բայց սա խաղաղություն չէ, սա Հայաստանի խաղաղ ադրբեջանացում է․ Շարմազանով Ալիևի խայտառակ ելույթը լսեցի՞ք․․․ դե պատասխան տվեք․ Էդուարդ Շարմազանով (video) Մաքսիմ Գալկինը Երևանում է «Իբրև թե, մինչև հիմա Հայաստանի տեղը չգիտեին»․ Արցախի հաղթանակով, բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը Դուք էս խայտառակության համար պատասխան եք տալու, Նիկոլին եք փրկու՞մ․ Արմեն Աշոտյան (video) Իրանը զգուշացրել է, որ կգրոհի ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը Լարված իրավիճակ մարզահամերգային համալիրի մոտ. միջադեպ արցախցիների ակցիայի ժամանակ (video) Լարված իրավիճակ․ ոստիկանները պատ են կազմել ու խանգարում են բողոքի ակցիայի մասնակիցներին (video) Արցախի պատվիրակությունը Շվեյցարիայում քննարկել է հայ գերիների վերադարձի հարցը #ՈՒՂԻՂ․ «Քառագլուխ պատերազմի Նիկոլը նոր պատերազմ է բերում»․ Խաչիկ Մանուկյան (video) «Շունն ինքն է՝ իր ընտանիքով»․ Հարցում (video) Թշնամին մեր երկրում է, էս ի՞նչ են խոսում Փաշինյանն ու Ալիևը․ Արթուր Խաչատրյան (video) Իրանը հարձակվել է ԱՄՆ-ի նավի վրա Դու՛ք ուզում եք հայ ժողովրդին նորից տանել ցեղասպանության․ բողոքի ակցիա Երևանում (video) Մակրոնի հայտարարությունը երեսպաշտության թարմ և տիպիկ օրինակ է․ նախագահները մշտապես եղել են ՀՀ-ում Չեմ պատրաստվում ես ձեզ համար մեռնել․ Նաիրա Զոհրաբյան (video) Զելենսկու երեսպաշտությունը տեսե՛ք․ դու՛ էիր Բաքվին զենք տալիս․ բողոքի ակցիա (video) ՆԱՏՕ-ի երկրներն սկսել են ակտիվորեն օգնել ԱՄՆ-ին Իրանի հարցում. Ռյուտե Մակրոնի խայտառակ սուտը Երևանում․ ու՞մ է խաբում նա (video) «Ռոբերտ Քոչարյան․ Ինչպես որ կամ» մեծ ֆիլմ․ շնորհանդեսը՝ շուտով Մակրոնը պարզապես ցինիկաբար ստում է․ ինչո՞ւ նախկինում չունեին այդ պերճախոսությունը․ Հակոբ Բադալյան Երևանում քարով կոտրել են բանկերից մեկի ապակին․ պատճառված վնասը մոտ 400 հազար դրամ է Ալիևն այսօր փորձել է փրկել Նիկոլին, բայց մեկ է՝ զրո է․ Աղվան Վարդանյան (video) Դու՛ք եք էդ հրեշի համար քվեարկել, հիմա ո՞նց եք համարձակվում Ռոբերտ Քոչարյանի անունը տալ․ Թովմասյան (video) «Մակրոնը հենց այսօր հարվածել է Փաշինյանին»․ Արթուր Խաչատրյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am