Օսիպյանն իր փոքր սխալներով հանդերձ նախկին համակարգից ընդունված կանոն այլևս չի կարող իրականացնել. Դավիթ Սանասարյան

«Կառավարությունում չեմ լինելու և շարունակում եմ նույն համոզման մնալ: Ես իմ խոսքի տերն եմ, չեմ լինելու կառավարությունում, նախարարություններում չեմ լինելու, բայց մինչև օրենքը կարդալը շատերի պես ուզում էի դառնալ ոստիկանության պետ, քանի որ այդ համակարգը փոխելու լուրջ ամբիցիաներ ունեի»,- Քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ ոստիկանապետի և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նշանակումներին: « Ըստ օրենքի ոստիկանության պետ կարող է նշանակվել վերջին 3 տարում ոստիկանությունում ծառայող այն անձը, որն ունի առնվազն գնդապետի կոչում:

 Ոստիկանությունում պետք է  բացառվի գողական հասկացությունը, ովքեր կապեր ունեն գողականների հետ, չպետք է լինեն համակարգում, պետք է գերիշխեն իրավունքն ու օրենքները, և համակարգի մաս կազմող անձը չպետք է ունենա բիզնեսներ: Մենք չենք պայքարել, որ մեկը գա ու շարունակի ՀՀ նախկին իշխանությունների վարքն ու բարքը, ոստիկանությունը պետք է կոնկրետ փոխվի»,-ասաց նա: «Նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի անվտանգության պետ Արշակ Հակոբյանը և նրա ստեղծած համակարգը պետք է գոյություն չունենան: Ես անձամբ՝ որպես քաղաքացի և այս գործում լումա դրած անձ, պետք է ոստիկանապետից խնդրեմ, որ այս ամենը ջարդի»,-ասաց նա: «Վալերի Օսիպյանին 10 տարուց ավելի ճանաչում եմ, բարիկադների տարբեր կողմերում ենք  եղել, շատ անգամ եղել ենք  նաև համագործակցություն, որպեսզի չլինեն բախումներ։Բայց նախկինում արված մեծ ու փոքր սխալներով հանդերձ, կարծում եմ, որ Վալերի Օսիպյանը նախկին համակարգից ընդունված կանոն այլևս չի կարող իրականացնել: Վալերի Օսիպյանը նոր Հայաստանում է, որտեղ իշխանությունը ժողովուրդն է, և իշխանությունը նշանակել է վարչապետին և նրան վստահել հետագա նշանակումների համար»,-ասաց նա:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Բայց սա խաղաղություն չէ, սա Հայաստանի խաղաղ ադրբեջանացում է․ Շարմազանով Ալիևի խայտառակ ելույթը լսեցի՞ք․․․ դե պատասխան տվեք․ Էդուարդ Շարմազանով (video) Մաքսիմ Գալկինը Երևանում է «Իբրև թե, մինչև հիմա Հայաստանի տեղը չգիտեին»․ Արցախի հաղթանակով, բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը Դուք էս խայտառակության համար պատասխան եք տալու, Նիկոլին եք փրկու՞մ․ Արմեն Աշոտյան (video) Իրանը զգուշացրել է, որ կգրոհի ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը Լարված իրավիճակ մարզահամերգային համալիրի մոտ. միջադեպ արցախցիների ակցիայի ժամանակ (video) Լարված իրավիճակ․ ոստիկանները պատ են կազմել ու խանգարում են բողոքի ակցիայի մասնակիցներին (video) Արցախի պատվիրակությունը Շվեյցարիայում քննարկել է հայ գերիների վերադարձի հարցը #ՈՒՂԻՂ․ «Քառագլուխ պատերազմի Նիկոլը նոր պատերազմ է բերում»․ Խաչիկ Մանուկյան (video) «Շունն ինքն է՝ իր ընտանիքով»․ Հարցում (video) Թշնամին մեր երկրում է, էս ի՞նչ են խոսում Փաշինյանն ու Ալիևը․ Արթուր Խաչատրյան (video) Իրանը հարձակվել է ԱՄՆ-ի նավի վրա Դու՛ք ուզում եք հայ ժողովրդին նորից տանել ցեղասպանության․ բողոքի ակցիա Երևանում (video) Մակրոնի հայտարարությունը երեսպաշտության թարմ և տիպիկ օրինակ է․ նախագահները մշտապես եղել են ՀՀ-ում Չեմ պատրաստվում ես ձեզ համար մեռնել․ Նաիրա Զոհրաբյան (video) Զելենսկու երեսպաշտությունը տեսե՛ք․ դու՛ էիր Բաքվին զենք տալիս․ բողոքի ակցիա (video) ՆԱՏՕ-ի երկրներն սկսել են ակտիվորեն օգնել ԱՄՆ-ին Իրանի հարցում. Ռյուտե Մակրոնի խայտառակ սուտը Երևանում․ ու՞մ է խաբում նա (video) «Ռոբերտ Քոչարյան․ Ինչպես որ կամ» մեծ ֆիլմ․ շնորհանդեսը՝ շուտով Մակրոնը պարզապես ցինիկաբար ստում է․ ինչո՞ւ նախկինում չունեին այդ պերճախոսությունը․ Հակոբ Բադալյան Երևանում քարով կոտրել են բանկերից մեկի ապակին․ պատճառված վնասը մոտ 400 հազար դրամ է Ալիևն այսօր փորձել է փրկել Նիկոլին, բայց մեկ է՝ զրո է․ Աղվան Վարդանյան (video) Դու՛ք եք էդ հրեշի համար քվեարկել, հիմա ո՞նց եք համարձակվում Ռոբերտ Քոչարյանի անունը տալ․ Թովմասյան (video) «Մակրոնը հենց այսօր հարվածել է Փաշինյանին»․ Արթուր Խաչատրյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am