Ամեն մեկը լուսաբանում է իր ճաշակով

Առավոտ օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է.Այս օրերին ինձ հաճախ հարցնում էին՝ «ճի՞շտ է, որ միացել ես շարժմանը», «բա ինչո՞ւ չես միանում», «իսկ դու մերժո՞ւմ ես Սերժին», «ինչո՞ւ ես գրում, որ ոչ ՀՀԿ-ի, ոչ էլ Նիկոլի համակիրն ես» եւ այլն: Բոլորին առանձին չպատասխանելու համար միանգամից նշեմ, որ որեւէ մեկին միանալու կամ որեւէ մեկից անջատվելու խնդիր չունեմ, ոչ մեկին չեմ մերժում, ոչ մեկով չեմ հիանում, բոլոր քաղաքական եւ ոչ քաղաքական գործիչներին վերաբերվում եմ հարգանքով: Իմ խնդիրն եմ տեսնում իրադարձությունները հավասարակշռված լուսաբանելը եւ վերլուծելը: Ինչպես բազմիցս արդեն գրել եմ, վերլուծություններում հանգել եմ այն եզրակացության, որ իրավիճակի լիցքաթափման միակ տարբերակը Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելն էր, եւ դա շանս է տալիս երկիրը բարեփոխելու: Շանս, որը կարող ենք օգտագործել, բայց կարող ենք նաեւ բաց թողնել: (Եվ, ի դեպ, բաց թողնելու պատասխանատվությունը սխալ կլիներ մեկ մարդու վրա դնել): Թե ով ինչպես է լուսաբանում իրադարձությունները՝ բնականաբար, ճաշակի հարց է: Լրատվամիջոցներ կան, օրինակ, որոնք մի տարի առաջ գովազդում էին ոստիկանական գնդի վրա զինված հարձակումը եւ այդ հարձակման պահին (անգամ սպանություններից հետո) քարոզում էին տվյալ արարքը կատարած անձանց գաղափարները: Լրատվամիջոցներ կան, որոնք այս հեղափոխական օրերին ոստիկանության գործողությունների մեջ տեսնում էին միայն ապօրինություններ եւ չէին տեսնում նաեւ պարզապես նորմալ երթեւեկությունն ապահովելու ձգտում: Ամեն մեկն իր սկզբունքներն ունի, որոնք դարձյալ հարգանքի են արժանի: Ես աշխատում եմ խուսափել ատելության խոսքից (hate speech), միակողմանի քարոզչությունից, լրատվամիջոցների եւ սոցիալական ցանցերի միջոցով հաշիվներ մաքրելուց, կուռքեր եւ հրեշներ կերտելուց: Մանավանդ որ նոր վարչապետը պնդում է, որ ատելության էջն այլեւս փակված է: Բուդդայական վանքերից մեկի կանոնադրության մեջ գրված է. «Մի՛ ստիր՝ քո նպատակներին հասնելու համար: Մի՛ արտաբերիր բառեր, որոնք կարող են առաջացնել տարաձայնություններ եւ ատելություն: Մի՛ տարածիր լուրեր, որոնց ճշմարտության մեջ վստահ չես: Մի՛ քննադատիր ու մի՛ դատապարտիր այն բաների համար, որոնք լավ չես հասկանում: Միշտ ասա ճշմարտությունը, եղիր բարյացակամ: Առանց վախի քննարկիր անարդարության դեպքերը, նույնիսկ եթե նման անկեղծությունը կարող է սպառնալ քո անվտանգությանը»: Չգիտեմ, գուցե այդ կանոնադրությունը որոշ չափով կիրառելի է նաեւ լրագրության դեպքում:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Իրանն Օմանի հետ քննարկում է Հորմուզի նեղուցով անցման ռեժիմը Արցախը հանձնողները պետք է պատասխան տան, այստեղ ուղղակի ներում չի կարող լինել․ Ռոբերտ Քոչարյան (video) Բայց սա խաղաղություն չէ, սա Հայաստանի խաղաղ ադրբեջանացում է․ Շարմազանով Ալիևի խայտառակ ելույթը լսեցի՞ք․․․ դե պատասխան տվեք․ Էդուարդ Շարմազանով (video) Մաքսիմ Գալկինը Երևանում է «Իբրև թե, մինչև հիմա Հայաստանի տեղը չգիտեին»․ Արցախի հաղթանակով, բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը Դուք էս խայտառակության համար պատասխան եք տալու, Նիկոլին եք փրկու՞մ․ Արմեն Աշոտյան (video) Իրանը զգուշացրել է, որ կգրոհի ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը Լարված իրավիճակ մարզահամերգային համալիրի մոտ. միջադեպ արցախցիների ակցիայի ժամանակ (video) Լարված իրավիճակ․ ոստիկանները պատ են կազմել ու խանգարում են բողոքի ակցիայի մասնակիցներին (video) Արցախի պատվիրակությունը Շվեյցարիայում քննարկել է հայ գերիների վերադարձի հարցը #ՈՒՂԻՂ․ «Քառագլուխ պատերազմի Նիկոլը նոր պատերազմ է բերում»․ Խաչիկ Մանուկյան (video) «Շունն ինքն է՝ իր ընտանիքով»․ Հարցում (video) Թշնամին մեր երկրում է, էս ի՞նչ են խոսում Փաշինյանն ու Ալիևը․ Արթուր Խաչատրյան (video) Իրանը հարձակվել է ԱՄՆ-ի նավի վրա Դու՛ք ուզում եք հայ ժողովրդին նորից տանել ցեղասպանության․ բողոքի ակցիա Երևանում (video) Մակրոնի հայտարարությունը երեսպաշտության թարմ և տիպիկ օրինակ է․ նախագահները մշտապես եղել են ՀՀ-ում Չեմ պատրաստվում ես ձեզ համար մեռնել․ Նաիրա Զոհրաբյան (video) Զելենսկու երեսպաշտությունը տեսե՛ք․ դու՛ էիր Բաքվին զենք տալիս․ բողոքի ակցիա (video) ՆԱՏՕ-ի երկրներն սկսել են ակտիվորեն օգնել ԱՄՆ-ին Իրանի հարցում. Ռյուտե Մակրոնի խայտառակ սուտը Երևանում․ ու՞մ է խաբում նա (video) «Ռոբերտ Քոչարյան․ Ինչպես որ կամ» մեծ ֆիլմ․ շնորհանդեսը՝ շուտով Մակրոնը պարզապես ցինիկաբար ստում է․ ինչո՞ւ նախկինում չունեին այդ պերճախոսությունը․ Հակոբ Բադալյան Երևանում քարով կոտրել են բանկերից մեկի ապակին․ պատճառված վնասը մոտ 400 հազար դրամ է Ալիևն այսօր փորձել է փրկել Նիկոլին, բայց մեկ է՝ զրո է․ Աղվան Վարդանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am