ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց հարց, որով 150 միլիոն դրամ գումար է հատկացվում նախարարությանը, որպեսզի հետագայում նվիրաբերության պայմանագրով հանձնեն Գյուղատնտեսական ակադեմիային:
Որպեսզի գյուղակադեմիայի խորհուրդը կարողանա տրամադրել գումար վերանորոգման համար, խնդրեց վարչապետին անդրադառնալ խորհրդի կազմի ընդունմանը, քանի որ վարչապետի որոշումն է պետք դրա համար,ասաց փոխնախարարը:
Վարչապետ Փաշինյանն ասաց, որ հնարավորինս սեղմ ժամկետներում կանդրադառնա այս հարցին, ապա ներկայացրեց իրենց քաղաքական դիրքորոշումը:
«Բուհերի խորհուրդների ձևավորման ընթացքի պրոցեսն այդքան էլ լավը չէ, ես կարծում եմ` սա թեմա է, որ պետք է քննարկենք, բուհական համակարգին ակադեմիական և, ընդհանրապես, ինքնավարություն պետք է տալ», – նշեց վարչապետը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության նիստի ավարտին շնորհակալություն հայտնեց կառավարության անդամներին և նշեց.«այսպիսի կազմով վերջին անգամ ենք հանդիպում, բոլորիդ հաջողություն եմ մաղթում, նաև հաջողություն եմ մաղթում նոր ձևավորվող կառավարությանը»,-նշեց նա:
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը