Մայրը պնդում է՝ հայրն առևանգել է իր 2 անչափահաս երեխաներին, իսկ իրավապահ մարմինները երեխաներին չեն վերադարձնում մորը

Երևանի քաղաքի բնակիչ, ազգությամբ ռուս Նիկոլ Պարազյանը հանդիսանում է 6-ամյա Նարեկ Պարազյանի և 3-ամյա Աշոտ Պարազյանի մայրը: Կինը Հովհաննես Պարազյանի հետ ամուսնացել է 2014 թվականին, ունեցել են 2 երեխա՝ Նարեկին և Աշոտին: Ինչ-ինչ պատճառներով նրանց համատեղ կյանքը չի ստացվել և 2017 թվականին Նիկոլը բաժանվել է ամուսնուց և երեխաների հետ վերադարձել է Երևան՝ մշտական բնակության: 2018 թվականի ապրիլի 6-ին տատիկը երեխաների հետ դուրս է եկել՝ Հյուսիսային պողոտայում զբոսնելու: Այդ ժամանակ Հովհաննեսն առանց կնոջ՝ Նիկոլի իմացության, վերցրել է երեխաներին և մոր բազմաթիվ խնդրանքների և պահանջների արդյուքում հաջորդ օրը վերադարձրել է միայն 3-ամյա Աշոտին: Օրեր առաջ՝ մայիսի 5-ին, կրկին Հյուսիսային պողոտայից բռնի ուժով հայրը վերցրել է 3-ամյա Աշոտին և վազելով փախել, որի ժամանակ երեխան ընկել, հարված է ստացել գլխի հատվածում, սակայն նա վերցրել է երեխային և հեռացել: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Ն. Պարազյանի փաստաբան Տիգրան Մուրադյանը անդրադարձավ գործի նյութերին, մանրամասն ներկայացրեց եղելությունը և իր դժգոհությունը հայտնեց ոստիկանությունից ու Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից՝ ասելով. «Երեխաներին առևանգելու գործերով կան դատարանի որոշումներ, որ երեխաները պետք է վերադարձվեն մորը, սակայն որոշումները փաստացի չեն կատարվում: Ոստիկանությունը ասում է, որ դա ԴԱՀԿ-ի գործն է, ԴԱՀԿ-ն ասում է, որ ոստիկանությոն գործն է: Հետախուզում չեն իրականացնում, այն դեպքում, երբ ունեն որոշակի տվյալներ՝ երեխաների գտնվելու վայրերի մասին: Նրանց համար երեխաներին հայտնաբերելը ժամերի խնդիր է, սակայն չեն ուզում գործել: Իմ կարծիքով, ոստիկանությունը ու ԴԱՀԿ-ն եկել են համաձայնության, դրա համար չեն ուզում կատարել իրենց պարտականությունները: Այժմ 6-ամյա Նարեկը գտնվում է Ռուսաստանում, հայրը թողել է այնտեղ, իսկ ինքը Հայաստանում է: Ոստիկանության և ԴԱՀԿ-ի անգործության փաստով ես դիմում եմ գրել Հատուկ քննչական ծառայություն»: Երեխաների մայրը նույնպես ներկայացրեց նախկին ամուսնու բռնի գործողությունները և խնդրեց, որ գործին հետամուտ լինեն իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաները և երեխաներին վերադարձնեն իրեն:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Երևանում քարով կոտրել են բանկերից մեկի ապակին․ պատճառված վնասը մոտ 400 հազար դրամ է Ալիևն այսօր փորձել է փրկել Նիկոլին, բայց մեկ է՝ զրո է․ Աղվան Վարդանյան (video) Դու՛ք եք էդ հրեշի համար քվեարկել, հիմա ո՞նց եք համարձակվում Ռոբերտ Քոչարյանի անունը տալ․ Թովմասյան (video) «Մակրոնը հենց այսօր հարվածել է Փաշինյանին»․ Արթուր Խաչատրյան (video) Ես սարսափում եմ Պուտինի արձագանքից․ Նաիրա Զոհրաբյան (video) Էդ ձեր եվրոպական քաղաքական համայնք բառակապակցությունը «засуньте в одно место»․ Հայկ Նահապետյան (video) Հերի՛ք է փչացնեք․ ի՞նչ խաղաղություն եք ասում, ի՞նչ իրավունքով․ Լարիսա Ալավերդյան (video) «Ակցիայի մասնակիցները բրիտանացի լրագրողին ներկայացրեցին Փաշինյանի հանցագործությունները» (video) #ՈՒՂԻՂ․ Զելենսկին Երեւանում տժժում է. Պուտինի դաժան ապտակը․ Նաիրա Զոհրաբյան (video) Արամ Սարգսյանի հարցազրույցի ժամանակ վիճաբանություն սկսվեց.մի տղամարդ գտնում էր՝ ստրուկ լինելը ճիշտ է (video) Եվրոպացիները դեռ չեն կշտացել․ նոր աղետ են բերել Հայաստան․ Անժելա Թովմասյան (video) Զելենսկու «խրոխտ» ելույթը՝ Հայաստանում Ամենից վատ ղեկավարը որոշում չկայացնող ղեկավարն է․ Ռոբերտ Քոչարյան Այն ծառայությունը, որը հայաստանյան ռեժիմն է ակնկալում, բացառապես նեղ թիմային բնույթ ունի և որևէ առնչություն չունի պետական շահի հետ. Աբրահամյան Երեկ մեզ հավաքեցին, տարան, գիտեին՝ Մակրոնին ինչ ենք ասելու․ Հովհաննես Իշխանյան (video) Կայա Կալլասը կայցելի Ադրբեջան Նիկոլի բերած ի՞նչ խաղաղությունից եք խոսում․ հենց հիմա էլ պատերազմ է․ արցախցի (video) Լարիսա Ալավերդյանը խայտառակեց Մակրոնին (video) Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել է Եվրոպական խորհրդարանին՝ Ադրբեջանի թիրախավորման մեջ Ձեռնաշղթաներով ակցիա՝ Եվրոպական լիդերներին ուղղված (video) «ՆԱԽԱԳԱՀԸ». Պատերազմից մինչև վրեժ, Քոչարյանի պայքարը հանուն Հայաստանի (video) Իսրայելում չեղարկվել են Նեթանյահուի գործերով լսումները «Բարի գալուստ ժողովրդավարության հոգեհանգստին»․ ակցիա՝ համալիրի դիմաց Մենք՝ քրիստոնյաներս, ծննդյան օրից մինչև մահ պայքարի մեջ ենք. Հայր Ռուբեն «Դինամո» մարզահամալիրում մարզիչների միջև վիճաբանություն է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am