Գյումրու թիվ 40 դպրոցում երեխաների սննդի միջոցները տնօրենը հափշտակել է. նոր բացահայտում

2018 թվականի ապրիլի 20-ին Գյումրի քաղաքի մի բնակչուհի դիմում է հասցեագրել Շիրակի մարզի դատախազին, որում առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկություններ է ներկայացրել «Գյումրու թիվ 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում կատարվող չարաշահումների և յուրացումների վերաբերյալ: Քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով ներկայացված հաղորդումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին: Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրու թիվ 40 հիմնական դպրոցի տնօրենը շահադիտական դրդումներով, խախտելով ՀՀ կառավարության 25.08.2005 թվականի «ՀՀ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հանրակրթական դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» որոշման պահանջները, 2014-2018 թվականների ուսումնական տարիների համար դպրոցի կարիքների համար մրցույթում հաղթող ճանաչված տնտեսվարողների` 2 անհատ ձեռնարկատերերի հետ տարբեր ժամանակահատվածներում կնքել է ընդհանուր շուրջ 15.481.173 ՀՀ դրամ գումարի սննդամթերքի մատակարարման պայմանագրեր: Դրանցով վերջիններս պարտավորվել են պայմանագրերին կից տեխնիկական բնութագրերին համաձայն` սննդի ծանրոցներ մատակարարել դպրոց: Սակայն դպրոցի տնօրենը և հիշյալ տնտեսվարող սուբյեկտները գալով նախնական համաձայնության՝ երկուստեք կազմել և հաստատել են բովանդակությամբ կեղծ հանձման-ընդունման արձանագրություններ, պայմանագրերի արդյունքը գնորդին հանձնելու փաստը ֆիքսելու վերաբերյալ ակտեր: Դրանցում ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառել ինչպես ստացված ծանրոցների քանակի, այնպես էլ այդ ծանրոցներում սննդամթերքի տեսակի, չափի և սննդի օգտագործման հետ կապված պարագաների վերաբերյալ: Արդյունքում նշված ժամանակահատվածում 697-780 ՀՀ դրամ արժողությամբ սննդի ծանրոցների փոխարեն փաստացի դպրոց մատակարարվել և երեխաներին բաշխվել է 150-200 ՀՀ դրամ արժողությամբ սննդի ծանրոցներ: Իսկ պայմանագրով նախատեսված գումարի մնացած մասը, օգտագործելով իրենց անձնական կարիքների համար, խաբեության եղանակով հափշտակել են: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն իրենց մեջ առերևույթ պարունակում են առանձնապես խոշոր չափերով հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործության հատկանիշներ՝ Շիրակի մարզի դատախազի տեղակալի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Բայց սա խաղաղություն չէ, սա Հայաստանի խաղաղ ադրբեջանացում է․ Շարմազանով Ալիևի խայտառակ ելույթը լսեցի՞ք․․․ դե պատասխան տվեք․ Էդուարդ Շարմազանով (video) Մաքսիմ Գալկինը Երևանում է «Իբրև թե, մինչև հիմա Հայաստանի տեղը չգիտեին»․ Արցախի հաղթանակով, բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը Դուք էս խայտառակության համար պատասխան եք տալու, Նիկոլին եք փրկու՞մ․ Արմեն Աշոտյան (video) Իրանը զգուշացրել է, որ կգրոհի ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը Լարված իրավիճակ մարզահամերգային համալիրի մոտ. միջադեպ արցախցիների ակցիայի ժամանակ (video) Լարված իրավիճակ․ ոստիկանները պատ են կազմել ու խանգարում են բողոքի ակցիայի մասնակիցներին (video) Արցախի պատվիրակությունը Շվեյցարիայում քննարկել է հայ գերիների վերադարձի հարցը #ՈՒՂԻՂ․ «Քառագլուխ պատերազմի Նիկոլը նոր պատերազմ է բերում»․ Խաչիկ Մանուկյան (video) «Շունն ինքն է՝ իր ընտանիքով»․ Հարցում (video) Թշնամին մեր երկրում է, էս ի՞նչ են խոսում Փաշինյանն ու Ալիևը․ Արթուր Խաչատրյան (video) Իրանը հարձակվել է ԱՄՆ-ի նավի վրա Դու՛ք ուզում եք հայ ժողովրդին նորից տանել ցեղասպանության․ բողոքի ակցիա Երևանում (video) Մակրոնի հայտարարությունը երեսպաշտության թարմ և տիպիկ օրինակ է․ նախագահները մշտապես եղել են ՀՀ-ում Չեմ պատրաստվում ես ձեզ համար մեռնել․ Նաիրա Զոհրաբյան (video) Զելենսկու երեսպաշտությունը տեսե՛ք․ դու՛ էիր Բաքվին զենք տալիս․ բողոքի ակցիա (video) ՆԱՏՕ-ի երկրներն սկսել են ակտիվորեն օգնել ԱՄՆ-ին Իրանի հարցում. Ռյուտե Մակրոնի խայտառակ սուտը Երևանում․ ու՞մ է խաբում նա (video) «Ռոբերտ Քոչարյան․ Ինչպես որ կամ» մեծ ֆիլմ․ շնորհանդեսը՝ շուտով Մակրոնը պարզապես ցինիկաբար ստում է․ ինչո՞ւ նախկինում չունեին այդ պերճախոսությունը․ Հակոբ Բադալյան Երևանում քարով կոտրել են բանկերից մեկի ապակին․ պատճառված վնասը մոտ 400 հազար դրամ է Ալիևն այսօր փորձել է փրկել Նիկոլին, բայց մեկ է՝ զրո է․ Աղվան Վարդանյան (video) Դու՛ք եք էդ հրեշի համար քվեարկել, հիմա ո՞նց եք համարձակվում Ռոբերտ Քոչարյանի անունը տալ․ Թովմասյան (video) «Մակրոնը հենց այսօր հարվածել է Փաշինյանին»․ Արթուր Խաչատրյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am