«Այս երիտասարդության համար Մոսկվան այլևս աշխարհի կենտրոնը չէ». համաշխարհային մամուլի մտորումները

«Հայաստանն ավելի լուրջ հեռանկարներ ունի, քան 90-ականներին» «Քարնեգի» հիմնադրամի կայքում զետեղված «Հայկական հեղափոխությունն ու 88-ի ժառանգությունը» վերտառությամբ հոդվածում բրիտանացի վերլուծաբան Թոմաս դը Վաալը գրում է․ - «30 տարի առաջ Հայաստանում ոչ պակաս դրամատիկ իրադարձություններ էին ծավալվում: 1988-ի փետրվարին լայն հանրությանը անհայտ քաղաքական գործիչները համարձակվեցին մարտահրավեր նետել տեղի կոմունիստական ղեկավարությանը՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը համարվում էր Խորհրդային Միության ամենահանգիստ և հավատարիմ հանրապետությունների մեկը»: «Առաջ անցնելով Վրաստանից և բալթյան հանրապետություններից, «Ղարաբաղ» կոմիտեն ներկայացնող նորաթուխ քաղաքական գործիչները կարողացան զանգվածային հասարակական շարժում ստեղծել», - արձանագրում է դը Վաալը` փորձելով նաև հասկանալ այժմյան իրադարձությունների և 88-ի շարժման հիմնական տարբերությունները․ - «Գլխավոր տարբերությունը հետևյալն է` այսօր ընթացող բողոքի գործողություններին մասնակից երիտասարդները, ի տարբերություն իրենց ծնողների, գրեթե ամբողջությամբ ձերբազատվել են խորհրդային մտածելակերպից և Մոսկվան որպես աշխարհի կենտրոն չեն ընկալում»: Մյուս կողմից, ըստ Թոմաս դը Վաալի, «հայաստանցի երիտասարդները շատ ավելի պարփակված են ներհայկական օրակարգի շրջանակներում»․ - «Ղարաբաղյան հակամարտության ժառանգությունը` փակ սահմանները, ծայրահեղ ազգայնականությունը, ռազմականացումը, այս ամենը սահմանափակում է երիտասարդներին, սակայն նրանք դա ամբողջությամբ չեն էլ ըմբռնում: Այս սերունդը ամբողջությամբ ընկալել է ազգայնականության և վերջին երկու տասնամյակների պայքարի տրամաբանությունը»: Մյուս կողմից, սակայն, Թոմաս դը Վաալը վստահ է, որ այսօրվա Հայաստանն անհամեմատ ավելի լուրջ հեռանկարներ ունի, քան 90-ականներին: «Ի տարբերություն 20 տարի առաջ ստեղծված իրավիճակի, այսօր Երևանը տեղեկատվական տեխնոլոգիաների ամերիկահայ մասնագետներով, Եվրամիության խորհրդատուներով, չինացի գործարարներով և իրանցի զբոսաշրջիկներով ողողված կոսմոպոլիտ քաղաք է», - նշում է բրիտանացի վերլուծաբանը: «Պուտինն ու իր շրջապատը սխալվեցին» Վաշինգտոնում գործող Brookings վերլուծական կենտրոնի փորձագետ Պավել Բաևը վերլուծում է Կրեմլի` հայաստանյան իրադարձությունների հանդեպ ցուցաբերած «անտարբերության» պատճառները: «Հայաստանում տեղի ունեցած ապրիլյան հեղափոխությունը մեծ անակնկալ էր թե՛ Ռուսաստանի ղեկավարության և թե՛ այն բոլոր մյուս ուժերի համար, որոնք ներգրավված են Կովկասում առկա բազմաթիվ հակամարտություններում: Կարելի է ակնկալել, որ Մոսկվան ավելի լավ տեղեկացված պետք է լիներ, առավել ևս, որ փորձագիտական շրջանակներից նախկինում որոշակի զգուշացումներ հնչել էին», - գրում է Brookings-ի փորձագետը` շարունակելով․ - «Կրեմլում, սակայն, հակված չեն լսել անգամ կիսանկախ փորձագետների կարծիքները: Որպես հետևանք, նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի կեսերին անձամբ զանգահարեց և ջերմորեն շնորհավորեց Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրվելու առթիվ, թեև արարողակարգը դա չէր պահանջում: Սերժ Սարգսյանի` ապրիլի 23-ին ներկայացրած հրաժարականը [Մոսկվայի համար] շոկային էր: Թեև Ռուսաստանի պետական քարոզչամեքենան փորձում էր բացատրություններ գտնել, այնուհանդերձ Ռուսաստանի նախագահը, ի դեպ ոչ առաջին անգամ իր կառավարման ընթացքում, կաթվածահար էր և մատնված էր անգործության»: Բաևի համոզմամբ՝ Մոսկվայում ճիշտ պահին չնկատեցին Հայաստանում հասունացող ճգնաժամը․ - «Պուտինն ու իր շրջապատը սխալվեցին՝ ուշադրություն չդարձնելով այս լրջագույն ճգնաժամի ծագմանը, սակայն հետագայում խուսափեցին շատ ավելի լուրջ սխալից` զերծ մնալով ուշացած միջամտությունից»: Հեռացվեց 1999-ից իշխանության եկած քաղաքական վերնախավը Համաշխարհային մամուլը շարունակում է անդրադառնալ Հայաստանի թավշյա հեղափոխությանն ու նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնում ընտրությանը: Հայաստանյան զարգացումների վերաբերյալ ծավալուն հրապարակումներով են հանդես եկել բազմաթիվ համաշխարհային լրատվամիջոցներ: Ամերիկյան «Los Angeles Times»-ի հրապարակման մեջ նշվում է, որ Հայաստանում թավշյա հեղափոխության միջոցով, որը ընդգրկում էր քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողություններ, Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն տրվես բարձրաձայնելու երկրում առկա քաղաքական խնդիրների վերաբերյալ ու հասնելու իշխանության խաղաղ փոխանցմանը: Իր հերթին ֆրանսիական «France 24» լրատվամիջոցը գրում է, որ Փաշինյանի ընտրությամբ հեռացվեց 1999 թվականից իշխանության եկած քաղաքական վերնախավը: Ըստ լրատվամիջոցի, Փաշինյանի գլխավորած բողոքի շարժումը հանրության ուշադրությունը կենտրոնացրեց երկրում տիրող կոռումպացված համակարգի վրա: Նա ցուցարար էր, իսկ այժմ Հայաստանի վարչապետ: Ահա այսպես է իր հերթին վերնագրել New York Times-ը ծավալուն իր հրապարակումը Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչի ու վարչապետի պաշտոնում նրա նշանակման մասին: Պարբերականն ընդգծում է, որ Փաշինյանը մշտապես պայքարել է կոռուպցիայի դեմ, որի արդյունքում դեռևս 1995 թվականին հեռացվել համալսարանից: New York Times մեջբերում է Փաշինյանի մոտեցումը տեղի ունեցող զարգացումներին՝ ընդգծելով, որ եթե Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնության համար տեղի ունեցածը նման է հրաշքի, ապա Փաշինյանի գնահատմամբ այն 20 տարի առաջ մեկնարկած իր ընտրած ուղու գագաթնակետն է: Գերմանական «Deutsche Welle»-ն, իր ծավալուն հոդվածը թավշյա հեղափոխության ու նրա առաջնորդի մասին վերնագրել է հարցադրմամբ, թե արդյոք նորանշանակ վարչապետին կհաջողվի լուծել մարդկանց մտահոգող խնդիրները: Թերթն անդրադառնում է երկրում առկա ծանր սոցիալական վիճակին՝ մեջբերելով հասարակ քաղաքացիների պատմությունները, ուր ասվում է, որ քաղաքացիների համար այս բողոքի ցույցերի հիմնական նպատակը ոչ թե ընդդիմության առաջնորդի իշխանության գալն էր, այլ մարդկանց մոտ կորսված հույսի արթնացումը դեպի իրենց ապագան: Բրիտանական «The Independent» պարբերականն էլ իր հերթին տարբերակում է հայկական «սիրո և հանդուրժողականության» հեղափոխությունը հետխորհրդային այլ քաղաքական ճգնաժամերից, քանի որ նորընտիր վարչապետը խոստանում է պահպանել Ռուսաստանի ու Արևմուտքի միջև առկա բոլոր համաձայնությունները, ներառյալ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Ներքաղաքական տեսանկյունից, ըստ բրիտանական պարբերականի, Փաշինյանին սպասում է դժվարին պայքար երկրի տնտեսականն և քաղաքական ոլորտում արմատացած հին կարգերի կողմնակիցների դեմ: Վերոհիշյալ հրապարակումներից զատ Հայաստանում նոր իշխանությունների ձևավորմանն ու նորընտիր վարչապետի նշանակմանն անդրադարձել են բազմաթիվ այլ համաշխարհային մամուլի միջոցների, ներառյալ Bloomberg-ը, Al Jazeera-ն, Reuters-ը, CBS-ը, The Huffington Post-ն ու այլ լրատվամիջոցներ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 214 անգամ
Լրահոս
Արթուր, հաշվում ենք մինչև 10՝ տեսնենք՝ Նիկոլի նոկաուտից ոտքի՞ կկանգնես Բունտ և ձերբակալություններ՝ ԱՄՆ-ում․ վետերանները դեմ են Իրանի հետ պատերազմին Մխիթարյանն ասել է՝ ինչու չի հետևում Հայաստանի առաջնությանը «Նախընտրական քեֆի է փորձելու դա վերածել» Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «MAN»-ն ու «Opel Astra»-ն. կա տուժած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ապահովել նավագնացության ազատությունը Հորմուզի նեղուցում Ոմն մեկի արտահայտած միտքը չի տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ. մի՛ փորձեք Սուրբ Եկեղեցու հաշվին ձեր քայքայված հեղինակությունը վերականգնել. Տեր Պսակը՝ Փաշինյանի մասին ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը նոր փակագծեր բացեց պատերազմից․ ի՞նչ հրաման էր տալիս Նիկոլը (video) Ահա որն է մեր կոչը Հայաստան–ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ Անդրանիկի արձանի մոտ սպասելու եմ. մարտահրավերը նետված է. «Հրապարակ» Գագիկ Ծառուկյանի առաջ քաշած խաղը․ Անդրանիկ Միհրանյան (video) «Հրապարակ». Տավուշ ամրոցը քանդվում է «Նիկոլի ոստիկանները ծեծելով կին են սպա*ել». Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Հրապարակ»․ Գյումրեցին հասկացել է վաղուց, թե ով է Նիկոլ Փաշինյանը Բրյուսելը հաստատեց ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում․ «Ազատություն» «Դու ի՞նչ իրավունք ունե՛ս․․․»․ Եզրաս Սրբազանը «մերկացրեց» Փաշինյանին (video) Թրամփը հնարավոր է մասնակցի Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը Տիկին Մարության չկա՛, պարոն ա․ սուր երկխոսություն՝ Երևանի ավագանու նիստում (video) «Ներմուծողը փոխկապակցված է Ավինյանի պապայի հետ». Պեդրո Զարոկյան Ասեմ՝ ինչ սիգնալ ուղարկեց Պուտինն ընդդիմադիր առաջնորդներին․ Անդրանիկ Միհրանյան (video) Իրանը կասկածներ ունի ԱՄՆ-ի հետ բանակցությունների հեռանկարի վերաբերյալ MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. Սիվիլնեթ Նիկոլը թռնելու է հայ ժողովրդի ձեռքով․․․ Արմեն Աշոտյան (video) Հազարավոր հայերի զորակցությունը Սամվել Կարապետյանին․ Եզրաս Սրբազանը՝ Մոսկվայից (video) Փաշինյանը Սարիկի վրա կատաղել է․․․ «էդ պիղծը» ո՞վ է, որ բան ասի․ Մանուել Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am