ՀՀ նախագահը Վլադիմիր Գասպարյանին ու Գեորգի Կուտոյանին ազատեց աշխատանքից
ՀՀ նախագահի հրամանագրերով Գեորգի Կուտոյանն ու Վլադիմիր Գասպարյանն ազատվեցին զբաղեցրած պաշտոններիցՀիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի. Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից: *** Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Գեորգի ԿՈՒՏՈՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան
