Լարված իրավիճակ Արագածոտնի մարզում

Այսօր՝ մայիսի 10-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Եղիպատրուշ գյուղի բնակիչներն արգելել են, որպեսզի ծանր տեխնիկան շարունակի աշխատանքներ կատարել Ապարան-Եղիպատրուշ ավտոճանապարհի՝ Եղիպատրուշի վարչական տարածքում։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Կապի և տրանսպորտի նախարարությունն ու «Հայավտոճան»-ը Ճանշինի հետ գյուղ մտնող ճանապարհն ամբողջովին հիմնանորոգել են։ 30 տարուց ավելի մարդաբոյ փոսերով էինք գյուղ մտնում, դուրս գալիս։ Ավտոմեքենաները կոտրվում էին, շտապօգնությունն անգամ գյուղ գալու համար 1 ժամ էր պահանջվում, իսկ հիմա, երբ ճանապարհն ամբողջովին դարձել է իդեալական, հաշված րոպեների ընթացքում կարողանում ենք ազատ տեղաշարժվել։ Արդեն մի քանի օր է՝ ինչ-որ մարդիկ փորձում են ծանր տեխնիկաներով աշխատանքներ կատարել, ինչի արդյունքում ճանապարհի հերն անիծվում է։ Տրակտորների՝ գործի դնելու արդյունքում ճանապարհների եզրերին հսկայական փոսեր են առաջացել։ Պահանջում ենք պատկան մարմիններից, որպեսզի հետամուտ լինեն և արգելեն ծանր տեխնիկայի շահագործումը նշված հատվածներում։ Հակառակ դեպքում կարճ ժամանակ անց նորից կունենանք վատ, մարդաբոյ փոսեր հիշեցնող ճանապարհներ»։ Գյուղացիների մի մասը նշում էին, որ այդ ամենի ետևում կանգնած է Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Գնթունիկի Կարեն» մականվամբ։ Մի մասը նշում էին, որ նրա ցուցումով է «ավիրվում» ճանապարհը, մի մասն էլ նշում էին, որ նրա գիտությամբ։

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Իրանի շուրջ իրավիճակը հասնում է պիկին․ Թրամփին մի փրկություն է մնացել․ Հայկ Նահապետյան (video) Ալիևին միացրին, որ Երևանի կենտրոնում հաթաթա տա․ Նիկոլը հավերժ չի, գնալու՛ է․ Հայկ Մամիջանյան (video) Ինչպես է Ալիևը «մունաթ» գալիս եվրոպացի լիդերների վրա․ Նիկոլը լուռ է (video) Պետք է ամեն ինչ անենք՝ ճգնաժամերը չկրկնվեն․ Իտալիայի վարչապետի ակնարկը (video) Լսե՛ք Ալիևի այսօրվա խայտառակ խոսքն ու մի՛ գժվեք․ Նաիրա Զոհրաբյան (video) Լա՛վ լսեք՝ ժողովրդավարություն գոյություն չունի Հայաստանում․ Սամվել Հակոբյանը՝ եվրոպացի առաջնորդներին (video) Վաղը սրանք կգնան, իսկ մենք կմնանք մեր պրոբլեմների բեռով. փաստաբան Դուք հասկանու՞մ եք՝ մեր զավակներին պատրաստում են, որ կռվեն Ռուսաստանի դեմ․ Հայկ Նահապետյանի ահազանգը (video) Էս ակվարիրումի ձկների նման ԵՄ առաջնորդներին մեկուսացրել եք ու ջանջիգյար անում․ Արմեն Աշոտյան (video) Իրանն Օմանի հետ քննարկում է Հորմուզի նեղուցով անցման ռեժիմը Արցախը հանձնողները պետք է պատասխան տան, այստեղ ուղղակի ներում չի կարող լինել․ Ռոբերտ Քոչարյան (video) Բայց սա խաղաղություն չէ, սա Հայաստանի խաղաղ ադրբեջանացում է․ Շարմազանով Ալիևի խայտառակ ելույթը լսեցի՞ք․․․ դե պատասխան տվեք․ Էդուարդ Շարմազանով (video) Մաքսիմ Գալկինը Երևանում է «Իբրև թե, մինչև հիմա Հայաստանի տեղը չգիտեին»․ Արցախի հաղթանակով, բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը Դուք էս խայտառակության համար պատասխան եք տալու, Նիկոլին եք փրկու՞մ․ Արմեն Աշոտյան (video) Իրանը զգուշացրել է, որ կգրոհի ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը Լարված իրավիճակ մարզահամերգային համալիրի մոտ. միջադեպ արցախցիների ակցիայի ժամանակ (video) Լարված իրավիճակ․ ոստիկանները պատ են կազմել ու խանգարում են բողոքի ակցիայի մասնակիցներին (video) Արցախի պատվիրակությունը Շվեյցարիայում քննարկել է հայ գերիների վերադարձի հարցը #ՈՒՂԻՂ․ «Քառագլուխ պատերազմի Նիկոլը նոր պատերազմ է բերում»․ Խաչիկ Մանուկյան (video) «Շունն ինքն է՝ իր ընտանիքով»․ Հարցում (video) Թշնամին մեր երկրում է, էս ի՞նչ են խոսում Փաշինյանն ու Ալիևը․ Արթուր Խաչատրյան (video) Իրանը հարձակվել է ԱՄՆ-ի նավի վրա Դու՛ք ուզում եք հայ ժողովրդին նորից տանել ցեղասպանության․ բողոքի ակցիա Երևանում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am