«Չափազանց կարևորում եմ հանրության մեջ հույսի զգացողության վերածնունդը: Իրականում թե՛ տնտեսությունը, թե՛ երկրի պաշտպանությունը, կախված են այն բանից, թե ինչպիսի տրամադրություն է հասարակությունում, թե ինչ սպասելիք կա ապագայից: Հասարակության մեջ առաջացել է հույսի զգացողություն դեպի վաղվա օրը, մեծ կապիտալ է ձևավորվել, որը իրավունք չունենք արժեզրկել»,- Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում , անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, առաջիկայում սպասվող զարգացումներին՝ նշեց Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը:
Կառավարության կազմն ինչ սկզբունքներով է ձևավորվելու հարցին, Մանուկյանը պատասխանեց, որ ինքը չէ, որ պետք է խորհուրդ տա շարժման առաջնորդին և նոր վարչապետին:
«Բայց իմ պատկերացմամբ՝ այս իրավիճակում հեղափոխական ալիքի վրա ձևավորված իշխանությունը պետք է ունենա կառավարություն, որը քաղաքական համակիրների կազմ պետք է ունենա:
Միակ գլխավոր հանգամանքն այն է, որ նոր թիմը պետք է լինի համակիրների թիմ՝ մարդիկ, որ մտածում են նույն կերպ, մտահոգ են նույն խնդիրներով»,- ասաց նա:
Ըստ Հովհաննես Մանուկյանի՝ նախորդ կառավարությունների քաղաքական թիմերը մի խնդիր են ունեցել, շատ լուրջ պրոֆեսիոնալներ են եղել, սակայն արձանագրված չի եղել, որ դա քաղաքական համակիրների կուռ թիմ է, որոնք իրենց առջև դրված խնդիրները կարողանում էին լուծել կուռ, թիմային մոտեցմամբ:
«Պետք է գնանք կայացած քաղաքական համակարգի, երբ իշխանությունը չէ ձգող ուժը»,- ասաց նա:
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը