Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը զիջեց. հետխորհրդային անցյալից դուրս գալու «թավշյա» քայլ

Միջազգային հեղինակավոր մամուլն ամենայն ուշադրությամբ ոչ միայն հետեւում է հայաստանյան իրադարձություններին ամենօրյա ռեժիմով, այլեւ վերլուծություններ է ներկայացնում Հայաստանում տեղի ունեցած եւ Նիկոլ Փաշինյանի հռչակած՝ «թավշյա հեղափոխության» վերաբերյալ: Մի անգամ՝ մի քանի տարի առաջ, մի հայ դիվանագետ ինձ ասաց, որ ժամանակն է դադարել Հայաստանն անվանել հետխորհրդային պետություն: Այսօր 2003թ. վրացական «Վարդերի հեղափոխությամբ» սկսված գործընթացը շարունակվում է, BBC-ի ռուսական ծառայության կայքում գրում է լրագրող Էլեն Մելիքաշվիլին, ներկայացնում է aravot.am-ը: Նախկին խորհրդային հանրապետությունները դանդաղ, տարբեր ճանապարհներով դառնում են բնականոն զարգացող հասարակություններ, որտեղ հասարակ քաղաքացիները ստիպում են իշխանությանը լսել իրենց կարծիքը: Չնայած քաղաքական տարածությունը վերահսկելու իշխանությունների փորձերին՝ հասարակությունը նույնպես հավակնում է հասարակական կյանքի վրա ազդող հարցերում որոշումներ կայացնելու դերին: Հայաստանի դեպքում այստեղ առաջ է գալիս երկու ասպեկտ, որը հետաքրքրում է բոլորին, կարծում է Մելիքաշվիլին: «Առաջին. ինչո՞ւ իշխող կուսակցությունը փոխզիջման գնաց և ուժ չգործադրեց: Ինչպե՞ս դա բացատրել մի երկրում, որտեղ խնդիրները՝ ինչպես սոցիալական, այնպես էլ տնտեսական կամ քաղաքական, ունեն մեկ ընդհանուր հայտարար՝ աշխարհաքաղաքականություն: Եվ երկրորդ. ինչպե՞ս կարող են երևանյան իրադարձություններն ազդել Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության վրա: Հեղինակը հիշեցնում է, որ իշխանությունը Հայաստանում, այնուամենայնիվ, փորձեց հասարակությանը կառավարել ուժային մեթոդներով, սակայն ժողովուրդն ընդդիմացավ դրան: Մոտ մեկ քառորդ դարի ընթացքում Հայաստանում իշխող վերնախավը չի փոխել իր հայացքները այն սպառնալիքների ու մարտահրավերների նկատմամբ, որոնց առաջ կանգնած է երկիրը, ինչն էլ մեծ հաշվով գլխավոր դերը խաղաց Հայաստանի կառավարական ճգնաժամում: Կարելի է ասել, որ դա «հավերժության քաղաքականության» փորձ էր, եթե հետևենք ամերիկացի պատմաբան Թիմոթի Սնայդերի եզրաբանությանը, երբ քաղաքական վերնախավը պտտվում է միևնույն ցիկլի շուրջ՝ դրանով իսկ իր քաղաքականությունը դարձնելով «հավերժ»: Այլ կերպ ասած՝ հավերժության քաղաքականությունն այն է, երբ կառավարությունն ի վիճակի չէ շոշափելի արդյունքներ առաջարկել իր քաղաքացիներին և առաջարկում է միայն «պաշտպանություն թշնամիներից»: Երբ Երևանում ժողովուրդը դուրս եկավ փողոց, բարձրագույն իշխանության գլխավոր նպատակն էր ապահովել իրենց անփոխարինելիությունը ցանկացած մեթոդով, այդ թվում՝ ուժային: Նախկին նախագահ և վարչապետ Սերժ Սարգսյանը փաստացի փորձում էր պահել իշխանությունը՝ շահարկելով հիմնական օրենքը՝ երկիրը նախագահականից դարձնելով խորհրդարանական հանրապետություն, ինչը նրան թույլ կտար, հետխորհրդային տարածությունում մի շարք այլ առաջնորդների նման, դառնալ երկրի ցմահ ղեկավար: Բայց նա մոռացել էր, որ խոստացել էր սահմանադրական փոփոխություններից հետո չառաջադրել վարչապետի պաշտոնում: Եվ այնուամենայնիվ, Սարգսյանը որոշեց փորձել պահել իշխանությունը: Այստեղ հասարակությունը հիշեցրեց իր մասին և նրան առաջարկեց հեռանալ: «Հավերժության քաղաքականությունը» դադարեց գրավիչ լինել հասարակության համար: Հեղինակի կարծիքով՝ Սարգսյանը հասկացավ, որ ժողովրդին դեմ գնալը միայն կվատթարացնի իր դիրքերը: Հայաստանում շատ դժվար է մոբիլիզացնել բանակն ու ոստիկանությունը ժողովրդի դեմ: Հատկապես որ Ղարաբաղյան հակամարտության պատճառով առաջացած կիսառազմական դրությունն առանց այն էլ համախմբել է հասարակությանը: Ցուցարարների շարքերում անզեն զինվորականների հայտնվելը դարձավ հստակ ցուցիչ այն բանի՝ ում կողքին կկանգնի բանակն այդ իրավիճակում: Հետևաբար, հնարավոր է, որ նա հենց այդ ժամանակ հրաժարվեց ուժային մեթոդից: Ապա` հեղինակն ուշագրավ զուգահեռներ է տանում. «Ոմանք կարող են ասել, որ Սարգսյանն այդ որոշումն ընդունել է Արևմուտքի ճնշման տակ, կամ որ ցուցարարներին «օգնել է Արևմուտքը»: Հենց այդպես էր կառուցված դիսկուրսը, հատկապես Վրաստանում 2003թ. իրադարձություններից հետո. այն ամենը, ինչ դուր չէր գալիս Կրեմլին, բացատրվում էր Արևմուտքի ազդեցությամբ: Ուշագրավ է, որ այս անգամ Մոսկվայի կողմից նման հայտարարություններ չհնչեցին: Սարգսյանը զիջեց և դրանով իսկ սկզբունքորեն օգնեց և՛ իրեն, և՛ երկրին: Դատելով նրա ընտրությունից՝ կարելի է ասել, որ Հայաստանը դուրս է գալիս հետխորհրդային անցյալից: Պատկերացումները փոխվում են, և էլեկտորատն այսուհետ չի ընդունի այն փաստարկները, որոնք նախկինում աշխատում էին: Հարկ է նաև նկատել, որ ժողովրդի հետ պայքարի ուժային մեթոդը բոլշևիկյան, այսինքն` խորհրդային) ֆենոմեն է, որը, ըստ ամենայնի, աստիճանաբար կորցնում է համոզչությունը: Հայաստանը կատարեց շատ կարևոր քայլ՝ տոտալիտարիզմից դեպի մարդասիրություն, երբ իշխանությունը «հատուկ միջոցներ» չկիրառեց և ընդառաջ գնաց հասարակությանը: Գալով՝ ԼՂ խնդրին հեղինակը նկատում է, որ այս հարցում բավական բարձր է արտաքին դերակատարների ակտիվությունը, որոնք անկլավի ապագա կարգավիճակի շուրջ միանգամայն իրար հակասող կարծիքներ ունեն, և Երևանում իշխանափոխությունը կարող է կտրուկ կերպով ազդել կարգավորման գործընթացի վրա: «Չնայած Հայաստանում հասարակական ակտիվությունը կարող է ռեզոնանս առաջացնել նաև Ադրբեջանում: Իսկ փոփոխությունները, եթե դրանք լինեն բաժանման գծի երկու կողմերում, կարող են հանգեցնել հակամարտող կողմերի միջև լարվածության նվազեցման: ԼՂ-ի շուրջ դիսկուրսը նույնպես «հավերժության քաղաքականության» մի մասն է, որն օգնում է քաղաքական վերնախավերին պահպանել վերահսկողությունը հասարակության նկարմամբ: Ուստի շատ բարդ է խոսել հակամարտության հետ կապված հեռանկարների մասին: Ամփոփելով հոդվածը՝ հեղինակը եզրակացնում է, որ Հայաստանում ընթացող սոցիալական գործընթացը մերժում է ուժը՝ որպես իշխանության պահպանման գործիք և ցույց է տալիս առաջնորդներին, որ նրանք պետք է փոխվեն կամ հեռանան: «Երբ իշխանությունները դիմում են սահմանադրական փոքրամասնությանը՝ վերահսկողությունը պահպանելու համար, դա խոսում է գաղափարական ճգնաժամի մասին, և զարմանալի չէ, որ ցանկացած աշխատունակ հասարակություն կընդդիմանա դրան: Այլ կերպ ասած, Հայաստանում ցույցերը ցույց տվեցին, որ «հավերժության քաղաքականությունը» հանգեցնում է կառավարման ճգնաժամի և չունի երկարատև վերահսկողության ներուժ: Իշխանությունը չի կարող գոյատևել առանց նոր գաղափարների՝ շահարկելով միայն աշխարհաքաղաքական մարտահրավերները, և դրանով իսկ քողարկելով տնտեսական և քաղաքական խնդիրները, որոնք կառավարությունը պատրաստ չէ լուծել: «Հավերժության քաղաքականությունն» այն է, ինչն անցյալում է պահում նախկին խորհրդային հանրապետություններին՝ ստեղծելով վախի և անպաշտպանվածության դիսկուրս: Բայց եթե հայ հասարակությունն ի վիճակի է մրցակցել իշխանության հետ՝ հանուն քաղաքական տարածության և պատրաստ է հրաժարվել հետխորհրդային ժառանգությունից, ապա դա կարող է նպաստել, որպեսզի մյուս նախկին խորհրդային ժողովուրդներն էլ առավել ակտիվ մասնակցեն քաղաքական գործընթացներին: Հայաստանում հասարակությունը որոշեց փոխել քաղաքական հայտարարները, և ամենայն հավանականությամբ, կհասնի դրան», եզրափակում է Մելիքաշվիլին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 69 անգամ
Լրահոս
«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am