Հայաստանում շատ Նիկոլներ կան, ասում է Նիկոլ Փաշինյանի հայրը. hetq.am (տեսանյութ)

Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրը՝ Վովա Փաշինյանը, ապրում է իր ծննդավայր Իջևանումսակայնվարչապետի ընտրության առիթով Երևանում էր՝ որդու տանըԱյսօր «Հետք»-ի նկարահանող խումբը զրուցել է Վովա Փաշինյանի հետ։   -Պարո՛ն ՓաշինյանԴուք երեք որդի ունեք՝ ԱրտակԱրմեն և Նիկոլինչո՞ւ է երեք որդիների մեջ Նիկոլի անուննայդքան տարբերվող: -Անկեղծորեն ասած` ես չեմ որոշել, մայրիկս է որոշել: Երբ Նիկոլը ծնվեց, ես Իջևանում չէի, և մայրիկս որոշել է ամուսնու անունը դնի, հայրս գնացել է պատերազմ, երբ ես մեկ տարեկան չորս ամսական էի, և չի վերադարձել: Մայրիկս էլ որոշել է՝ Նիկոլ դնի, եկա, իմացա, շատ ուրախացա, որ հորս անունն է դրել: 1988 թվականին շարժման բուռն ժամանակներում Նիկոլն ընդամենը 13 տարեկան էր և շատ էր խանդավառվել, որ վերջապես հայ ժողովուրդն ուզում է անկախություն ձեռք բերի: Իջևանի մշակույթի տան դիմաց միշտ հանրահավաքներ էին լինում, ինքն անպայման պետք է մասնակցեր, հաճախ հայրենասիրական բանաստեղծություններ էր գրում և այդ հանրահավաքների ժամանակ ժողովրդի համար կարդում էր, ժողովուրդն էլ շատ լավ ընդունում էր: Նույնիսկ հանրահավաքներից մեկի ժամանակ Նիկոլը կոմերիտականներին կոչ արեց կոմերիտական տոմսերը հավաքեն ու դնեն աստիճանների վրա, թողնեն մնա: Ու, իրոք, այդպես էլ արեցին երեխաները: Հետո սկսեց կոմունիստների վերաբերյալ շատ սուր հոդվածներ գրել, դպրոցի պատերի վրա փակցնել, ուսուցիչները եկան դիրեկտորին բողոքեցին, տնօրենն էլ ինձ ասաց: Ես կանչեցի Նիկոլին, ասեցի՝ Նիկո՛լ ջան, տենց բաներ մի՛ արա, չի կարելի, բայց իրենը, մեկ է, շարունակեց: -Ձեր որդին ՀՀ վարչապետն էի՞նչ ապրումներ ունեք: -Չափից դուրս շատ եմ մտահոգ, որովհետև շատ եմ վախենում երեխուս մի վնաս հասցնեն, շատ դժվար ու ծանր է լինելու, ինչո՞ւ, առաջինը, որ երկիրը քայքայել են, հասցրել են անդունդի եզրին, գործազրկությունը, արտագաղթը, համատարած աղքատությունը…. Ինչ ուժ, ինչ իմաստություն պետք է ունենա, որ կարողանա այդ բոլորը վերականգնել: Իհարկե, ժողովուրդը շատ խանդավառված է, բայց ժողովուրդը նաև շատ արագ փոփոխությունների է սպասում, իսկ այդ դժվար գործը կարճ ժամանակում իր ավարտին հասցնելը շատ ծանր ու դժվար է լինելու, դրա համար ես մտահոգ եմ: -Հաշվի առնելով նախորդ շարժումների ավարտը, մի քանի չստացված փորձերը՝ լավատեսություն ունեի՞ք, որ այս անգամ շարժումը հաջողություն է ունենալու: -Նախ` ես ընդհանրապես իր հետ քաղաքական հարցերով չեմ զրուցել, չեմ միջամտել իր գործերին, հեռվից դիտել եմ, մտածել եմ` ոնց կավարտվի, ինչ կլինի, անընդհատ Աստված էի կանչում՝ ինչ էլ լինի մեր ժողովրդի արյունը չթափեն: 2008 թվականի մարտի 1-ը հիշելով, որ ես էլ անմիջական այդ պահին ներկա եմ եղել գիշեր-ցերեկ… Այդ մտքից ուղղակի սարսափում էի, որովհետև ես գիտեի, որ սրանք ամեն ինչի ընդունակ են: -Ի՞նչ փոխվեց 2018-ին, որ ժողովուրդն առանց կաշկանդվելու աջակցեց Նիկոլ Փաշինյանի շարժմանը: -Ինչպես ասում են՝ ժողովրդի համբերության բաժակը լցվել էր արդեն, այլևս տեղ չկար դիմանալու, մի ինչ-որ շարժիչ ուժ էր պետք այս ժողովրդին, որ ոտքի կանգնի: Այս սարսափելի վիճակն ինչքա՞ն կարելի էր համբերել ու տանել: -Պարոն Փաշինյանը միշտ քննադատական ելույթներով է հանդես եկել` թե՛ որպես պատգամավոր, թե՛ որպես լրագրող իր հոդվածներով: Դուք այդ քննադատություններն ինչպե՞ս եք ընդունել, չե՞ք վախեցել, չե՞ք ասել՝ ա՛յ Նիկոլ ջան, հերիք է, բա քեզ պե՞տք է, նման խոսքեր չե՞ք ասել: Երբեք, որովհետև երբ Նիկոլը գալիս էր Իջևան, ես մենակ մի բանի մասին էի մտածում՝ քաղաքական որևէ թեմայի շուրջ չզրուցել իր հետ, մտածում էի անընդհատ, որ էրեխես մի քիչ հանգստանա, օդափոխվի, ներվերը մի քիչ հանգստանա։ -Ռուսական РБК լրավամիջոցին տված հարցազրույցում Դուք ասել էիքոր Հայաստանում է´լ ավելի խելոք մարդիկկանովքեր կարող են երկրի առաջին դեմքը լինել: -Լրագրողը հարց տվեց, թե Դուք ուզո՞ւմ եք, որ անպայման Նիկոլը լինի վարչապետ, ճիշտն ասած` ես պատասխանեցի, որ Հայաստանում շատ կան խելոք մարդիկ, հիմա ժողովուրդն ում կընտրի, թող նա էլ լինի, ինչո՞ւ միայն Նիկոլը, Հայաստանում մի՞ Նիկոլ է ընդամենը, շատ Նիկոլներ կան, հիմա ում ցանկանա, թող նրա թեկնածությունն էլ առաջադրի: -Նիկոլ Փաշինյանը խառնվածքով ավելի շատ Ձե՞զ է նման, թե՞ մայրիկին: -Ավելի շատ իմ մայրիկին, որովհետև իմ մայրիկն է պահել Նիկոլին, Նիկոլը մայրիկիս այնքան էր սիրում՝ չափ ու սահման չկար: -Հնարավո՞ր է ընտանիքով Երևան տեղափոխվեք: -Երբեք, ես իմ Իջևանը կյանքում չեմ թողնի: -Ի՞նչ զգացողություններ ունի վարչապետի հայրը: -Նախկինի պես, ոնց որ մինչև վարչապետ դառնալն էր, նույն վիճակն էլ ինձ մոտ մնում է: Ես տենց չեմ ուրախացել, չեմ վեր թռել, որ տեսե՛ք՝ իմ որդին երկրի ղեկավարն է: Ինչ-որ մեկը պետք է երկիրը ղեկավարի: Կարևորը, որ լավ մարդ ղեկավարի, իր ժողովրդին, երկիրը սիրող մարդ լինի: -Երբ որևէ մեկը բարձր պաշտոն է ստանում, շատ են խոսում, որ հիմա ազգականները նույնպես պաշտոններ կստանան: Ի՞նչ եք կարծում Նիկոլ Փաշինյանը բարեկամներին պաշտոններ կտա՞: -Երբեք, Նիկոլ Փաշինյանը, լինի բարեկամ, իշխանամետ, թե ընդդիմադիր, խելացի, պրոֆեսիոնալ մարդկանց պետք է փնտրի, այդպես էլ, համոզված եմ, կանի: Երբեք տարբերություն չի դնի, որ էս մեկը հորեղբորս տղեն է, մյուսը հորքուրիս թոռն է և այլն, և այլն: Հանկարծ, եթե սխալվի այդպիսի բան անի, ես ինձ շատ խիստ վիրավորված կզգամ: -Մեկ-երկու կարևոր խնդիր, որ կցանկանայիք առաջնահերթ լուծեր Ձեր որդու ղեկավարած կառավարությունը: -Առաջին հերթին մեր երկրի պաշտպանունակության բարձրացումն եմ համարում առաջնահերթ, երկրորդ՝ երկրում պետք է հաստատվի արդարություն, որ բոլորն օրենքի առաջ հավասար լինեն, ընտրյալներ չլինեն: Շարունակությունն՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
«Փաշինյանի նման ղեկավարի ժողովուրդը պետք է տապալի գետնին»․ Հարցում (video) Իրանի շուրջ իրավիճակը հասնում է պիկին․ Թրամփին մի փրկություն է մնացել․ Հայկ Նահապետյան (video) Ալիևին միացրին, որ Երևանի կենտրոնում հաթաթա տա․ Նիկոլը հավերժ չի, գնալու՛ է․ Հայկ Մամիջանյան (video) Ինչպես է Ալիևը «մունաթ» գալիս եվրոպացի լիդերների վրա․ Նիկոլը լուռ է (video) Պետք է ամեն ինչ անենք՝ ճգնաժամերը չկրկնվեն․ Իտալիայի վարչապետի ակնարկը (video) Լսե՛ք Ալիևի այսօրվա խայտառակ խոսքն ու մի՛ գժվեք․ Նաիրա Զոհրաբյան (video) Լա՛վ լսեք՝ ժողովրդավարություն գոյություն չունի Հայաստանում․ Սամվել Հակոբյանը՝ եվրոպացի առաջնորդներին (video) Վաղը սրանք կգնան, իսկ մենք կմնանք մեր պրոբլեմների բեռով. փաստաբան Դուք հասկանու՞մ եք՝ մեր զավակներին պատրաստում են, որ կռվեն Ռուսաստանի դեմ․ Հայկ Նահապետյանի ահազանգը (video) Էս ակվարիրումի ձկների նման ԵՄ առաջնորդներին մեկուսացրել եք ու ջանջիգյար անում․ Արմեն Աշոտյան (video) Իրանն Օմանի հետ քննարկում է Հորմուզի նեղուցով անցման ռեժիմը Արցախը հանձնողները պետք է պատասխան տան, այստեղ ուղղակի ներում չի կարող լինել․ Ռոբերտ Քոչարյան (video) Բայց սա խաղաղություն չէ, սա Հայաստանի խաղաղ ադրբեջանացում է․ Շարմազանով Ալիևի խայտառակ ելույթը լսեցի՞ք․․․ դե պատասխան տվեք․ Էդուարդ Շարմազանով (video) Մաքսիմ Գալկինը Երևանում է «Իբրև թե, մինչև հիմա Հայաստանի տեղը չգիտեին»․ Արցախի հաղթանակով, բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը Դուք էս խայտառակության համար պատասխան եք տալու, Նիկոլին եք փրկու՞մ․ Արմեն Աշոտյան (video) Իրանը զգուշացրել է, որ կգրոհի ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը Լարված իրավիճակ մարզահամերգային համալիրի մոտ. միջադեպ արցախցիների ակցիայի ժամանակ (video) Լարված իրավիճակ․ ոստիկանները պատ են կազմել ու խանգարում են բողոքի ակցիայի մասնակիցներին (video) Արցախի պատվիրակությունը Շվեյցարիայում քննարկել է հայ գերիների վերադարձի հարցը #ՈՒՂԻՂ․ «Քառագլուխ պատերազմի Նիկոլը նոր պատերազմ է բերում»․ Խաչիկ Մանուկյան (video) «Շունն ինքն է՝ իր ընտանիքով»․ Հարցում (video) Թշնամին մեր երկրում է, էս ի՞նչ են խոսում Փաշինյանն ու Ալիևը․ Արթուր Խաչատրյան (video) Իրանը հարձակվել է ԱՄՆ-ի նավի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am