Պուտին-Փաշինյան առաջին «առերեսումը» մի քանի օրից. ԵԱՏՄ-ում սպասե՞լ «թավշյա հեղափոխության»

Երեկ Վլադիմիր Պուտինը չորրորդ անգամ ստանձնեց Ռուսաստանի նախագահի պաշտոնը: Երդմնակալության արարողությունը կայացավ Կրեմլի Անդրեևյան դահլիճում, ուր Պուտինը ժամանեց նույն Կրեմլի իր գրասենյակից՝ ռուսական «Կորտեժ» նոր ավտոմեքենայով: Եվս մեկ նորամուծություն էր այն, որ Պուտինի ավտոշարասյունը չանցավ Մոսկվայի կենտրոնական փողոցներով: Անցած անգամ՝ 2012թ. Ռուսաստանի նախագահի ավտոշարասյունն անցել էր բոլորովին դատարկ փողոցներով, և հատուկ ծառայությունները փակել էին Մոսկվայի կենտրոնական փողոցները ոչ միայն ավտոմեքենաների և քաղաքային տրանսպորտի, այլև անցորդների համար: Երդմնակալությանը այս անգամ ներկա էր 5 հազար մարդ, որոնց մի մասը՝ դահլիճում, մյուսը՝ Սոբորնայա հրապարակում․ սա Կրեմլին հարող հրապարակներից մեկն է: Սահմանադրության համաձայն՝ Վլադիմիր Պուտինն երեկ այսպես երդվեց․ «Երդվում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի իմ լիազորություններն իրականացնելիս հարգել և պաշտպանել մարդու իրավունքներն ու ազատությունները»: Այս խոսքերը նա արտասանեց արդեն չորրորդ անգամ: Առաջին անգամ Պուտինը նախագահ է ընտրվել 2000-ին՝ որպես նորագույն ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի ժառանգորդ, երկրորդ անգամ՝ 2004-ին։ Ռուսաստանի Սահմանադրությունն արգելում է նույն անձին նախագահ ընտրվել անընդմեջ երկու ժամկետից ավելի։ 2008թ. ՌԴ նախագահ ընտրվեց Պուտինի ժառանգորդ Դմիտրի Մեդվեդևը, ով նախագահության ժամկետը երկարաձգեց երկու տարով և դարձրեց վեց տարի։ 2011-ի աշնանը՝ նախագահական ընտրություններից կես տարի առաջ, Մեդվեդևը հայտարարեց, որ Պուտինի հետ պայմանավորվածության համաձայն՝ նրան է զիջում Կրեմլում իր տեղը։ Պուտինը Ռուսաստանի նախագահի պաշտոնը ստանձնեց երեկ, հավանաբար, վերջին անգամ։ Նա 65 տարեկան է, և 2024-ին ավարտվում է նրա նախագահության չորրորդ ժամկետը։ Սահմանադրությունը նրան թույլ չի տալիս ՌԴ նախագահ ընտրվել 2024-ին, այսինքն՝ Պուտինը պետք է կա՛մ Սերժ Սարգսյանի օրինակով Սահմանադրությունը փոխի, կա՛մ հեռանա Կրեմլից՝ թողնելով ժառանգորդ, օրինակ` ինչպես 2008-ին։ Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Ռուսաստանի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում անցան «Նա մեր ցարը չէ» կարգախոսով հակապուտինյան հավաքներ և երթեր։ Այդ հավաքների մի մասն արտոնված չէր, և ոստիկանությունը բիրտ ուժ կիրառեց ցուցարարների, այդ թվում՝ նաև անչափահասների նկատմամբ։ Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու այս ակցիաները հատկապես մարդաշատ էին Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, ոստիկանությունն ընդհանուր առմամբ բերման էր ենթարկել 1500-ից ավելի մարդու։ Այսպես, սկսվեց պուտինյան հին, բայց նոր կառավարումը: Եվս 6 տարի նա պատրաստվում է իշխել Ռուսաստանում: Մայիսի 14-ին Սոչիում պետությունների ղեկավարների մակարդակով տեղի է ունենալու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Առայժմ պաշտոնապես հայտնի չէ, թե ով է մեկնելու Սոչի Հայաստանից, սակայն եթե մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվի ՀՀ վարչապետի պաշտոնում, չի բացառվում, որ Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդներն իրենց առաջին հանդիպումն անցկացնեն այդ օրը՝ Սոչիում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում։ «Եթե Փաշինյանի` վարչապետի պաշտոնում ընտրվելը կատարված փաստ համարենք, ապա` այո, մենք չենք բացառում նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահի հետ մայիսի 14-ին», — Sputnik Արմենիայի հարցերին պատասխանելիս օրեր առաջ ասել է Փաշինյանի մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանը։ Անկախ նրանից թե ով կմեկնի Սոչի, Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ Արմեն Սարգսյանը, Հայաստանն այդ ձևաչափում, «թավշյա հեղափոխությունից» օրեր անց է ներկայանալու այդ կառույցում: Իսկ առաջին հանդիպումը կարևոր է՝ որպես մեկնարկ, թե ինչպես է պատրաստվում շարունակել համագործակցությունը Հայաստանը, որպես պետություն՝ ԵԱՏՄ շրջանակներում: Մի կառույց, որի անդամները հաճախ ավելի հետևողականորեն պաշտպանում են Ադրբեջանի շահերը: Բացի այդ, Սերժ Սարգսյանի օրոք այս կառույցը Հայաստանի համար չապացուցեց իր արդյունավետությունը: Ավելի ճիշտ Հայաստանը չփորձեց ստանալ այս կառույցից այն, ինչ կարող էր արդյունավետ լիներ Հայաստանի ձեռներեցների համար, տնտեսության զարգացման համար: Նշանակում է, Հայաստանի նոր իշխանությունների համար ռուսաստանյան բոլոր ձևաչափերում նոր մարտահրավերներ կան, որոնք նրանք ոչ միայն պետք է փորձեն լուծել, այլև ցույց տան, որ ի տարբերություն Սերժ Սարգսյանի իշխանության՝ ավելի նպաստակասլաց են, նախաձեռնող և վերջապես ձայնազուրկ չեն: Թամար Բագրատունի

դիտվել է 59 անգամ
Լրահոս
«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am