«Հենց վաղը պատրաստվում եմ ստուգել». ՀՀ վարչապետ
Այս պահին Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է տալիս Արցախի Հանրապետությունում: Նա ասուլիսի ընթացքում նշել է, որ պատրաստ է վաղն անգամ հետևել իր հանձնարարականները կատարվել են, թե ոչ: «Երեկ հրավիրել էի ՊԵԿ նախագահին ու հստակ հանձնարարական եմ տվել, որ ապրանքատեսակների ներկրման խոչընդոտը պետք է բացառվի, ավելին, մաքսազերծումը պետք է կատարվի մի քանի անգամ ավելի արագ: Հենց վաղը պատրաստվում եմ ստուգել հանձնարարականի իրագործումը: Որևէ արգելք գոյություն չունի, բայց դեռ պետք է հոգ տանել՝ համոզվելու համար, որ այդ հնարավորությունը կօգտագործվի», -ասել է նա:
