«Ժիրայր Սեֆիլյանը շուտափույթ պետք է ազատ արձակվի». Արարատ Միրզոյան
«Եռաբլուր» պանթեոնում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը շնորհավորեց Շուշիի հաղթանակի կապակցությամբ, այնուհետև հավելեց, որ հատուկ ցանկանում է շնորհավորել Ժիրայր Սեֆիլյանին: «Նախ ուզում եմ շնորհավորել Ժիրայր Սեֆիլյանին Շուշիի հաղթանակի կապակցությամբ և ուզում եմ հավելել, որ Նոր Հայաստանում քաղբանտարկյալներ չպետք է լինեն: Ժիրայր Սեֆիլյանը շուտափույթ ազատ պետք է արձակվի, որովհետև նա քաղբանտարկյալ է: Պարզապես, մենք չենք կարող ուղղակի բացել դռները, քանի որ գոյություն ունի ընթացակարգ և ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակում, որովհետև Նոր Հայաստանում չի կարող որևէ մեկի կամքով մարդ բանտարկվել կամ ազատ արձակվել: Հետևաբար, Ժիրայր Սեֆիլյանը մի փոքր էլ պետք է համբերի»,- ասաց Արարատ Միրզոյանը:
