Վարչապետը Արցախում համբուրում է ծեր կնոջ ձեռքը… ով է այս կինը…
Մայիսի 9-ին եռատոնին նվիրված տոնական միջոցառումների մեկնարկը Ստեփանակերտի փողոցներում տվել են ՊԲ-ի զինվորական շարասյուները, որոնք հաղթական քայլերգերով խորհրդանշել են հավատարմությունը մեր ազգային ու պետական կարևորագույն արժեքներին և պատրաստակամությունը այսուհետ ևս ամեն գնով տեր կանգնելու այն բոլոր ձեռքբերումներին, որոնք նվաճվել են արյան ու մաքառումների գնով: Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում զինվորի մոր ձեռքը համբուրելու այս լուսանկարը լայն տարածում է գտել համացանցում: Օգտատերերը կցել են նաև այլ լուսանկարներ՝ ցույց տալով երկրի ներկա ու նախկին ղեկավարների տարբերությունը:

